Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Զեկույց․ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեմ դատական գործերի ուսումնասիրություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել են վարչական դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ հայցադիմումների առնչութամբ կայացված դատական ակտերը՝ նպատակ ունենալով վեր հանել հանրային կառավարման մարմինների կողմից իրականացվող վարչարարության և վարչական արդարադատության խնդիրները և մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ:

Կազմակերպության կողմից իրականացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեմ բերված հայցերի առնչությամբ վարույթ ընդունված գործերի ուսումնասիրություն։ Մասնավորապես, վերլուծվել են 2019թ. և 2020թ. դատարան մուտքագրված և մինչև 2020թ. հունիսի 30-ը կայացված 42 վճիռներից 40-ը, ինչպես նաև 13 հայցերով կայացված կարճման որոշումներից 9-ը։

Ուսումնասիրությունը իրականացվել է ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Դատական բարեփոխումների խթանում. Հանրային կառավարման որակի բարելավում. արդյո՞ք նոր Հայաստանը նոր իրականություն է ստեղծում» ծրագրի շրջանակներում:

Զեկույց․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեմ դատական գործերի ուսումնասիրություն

INTERESTING POSTS