ԿԱՐԾԻՔ «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից պատրաստվել և ներկայացվել է կարծիք ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների կողմից 2021թ. փետրվարի 25-ին շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի վերաբերյալ:
Կազմակերպությունը գտնում է, որ չնայած նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների և լրացումների նպատակին, այն է՝ դատական գործերի քննության արդյունավետության ապահովումը, մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու և լուծելու պահանջի ապահովումը, այնուհանդերձ նման փոփոխությունները առաջարկվող տարբերակով ընդունվելու դեպքում ունակ են մեծացնել դատական իշխանության խնդիրները և խաթարել դատավորների անկախության երաշխիքները։

Հունիսի 18-ին Ազգային ժողովը հապշտապ և առանց լիարժեք հանրային քննարկումների

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 18-ին հրապարակել է «Վ․ Թ․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի հունիսի 11-ի վճռով

ՀՀ քրեական օրենսգրքով զինված ուժերում խոշտանգմանը համարժեք բռնության քրեականացման անհրաժեշտությունը