Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԻՊԱՍ դիտարկումները «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

2020թ.  դեկտեմբերի 4-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում կրկին շրջանառության մեջ է դրվել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ներկայացվել են դիտարկումներ և առաջարկություններ։

Նախագծով նախատեսվում է պետական տուրքի գործող դրույքաչափերի զգալի բարձրացում։ Մասնավորապես, նախատեսվում է առանձին դեպքերում ընդհուպ հնգապատիկ բարձրացնել պետական տուրքի դրույքաչափը, նախատեսել բազային դրույթաչափի 10-ապատիկ, 20-ապատիկ, 30-ապատիկ դրույքաչափեր այն դեպքերում, երբ գործող իրավակարգավորումներով պետական տուրքի վճարում նախատեսված չէ։

Առաջարկվող իրավակարգավորումները անձի դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի անհամաչափ սահմանափակման վտանգ այն կերպ և այն աստիճան, որ խախտվում է այս իրավունքի բուն էությունը։

Հատուկ ուշադրության են արժանի վարչական դատարան դիմելու պետական տուրքերի առաջարկվող դրույքաչափերը։ Վարչական գործերի առանձնահատկությունները՝ պետական տուրքերի դրույքաչափերի առավել քան երկու անգամ բարձրացումը՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով սահմանելը էականորեն ազդելու է քաղաքացիների կողմից պետական մարմինների ոչ իրավաչափ վարչարարության դեմ դատական պաշտպանության իրավունքի իրացման վրա՝ նրանց դնելով ակնհայտ անհավասար և անբարենպաստ վիճակում։ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար անհրաժեշտ է ոչ թե բարձրացնել պետական տուրքի դրույքաչափը՝ դրանով իսկ խոչընդոտելով անձի իրավունքի իրացումը, այլ բարձրացնել վարչական մարմինների գործունեության արդյունավետությունը, այդ թվում՝ բարելավել հիմնավորված վարչական ակտեր կայացնելու ունակությունը:

Հետևաբար, կառավարության կողմից առաջարկվել է հրաժարվել պետական տուրքի գործող դրույքաչափերի բարձրացմանն ուղղված բոլոր կարգավորումներից։

Պետական տուրքի գործող և նախագծով առաջարկվող դրույքաչափերի համեմատությանը կարող եք ծանոթանալ կից աղյուսակում։

Հիշեցնենք, որ նույն նախագիծը՝ որոշ տարբերություններով, քննարկման էր դրվել 30.06.2020 – 15.07.2020թթ։ Նախագիծը մեծ աղմուկ բարձրացրեց իրավապաշտպանների շրջանում։

ԻՊԱՍ դիտարկումները «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

INTERESTING POSTS

ՀՀ քննչական կոմիտեն ԻՊԱՍ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության մի խումբ ծառայողների կողմից փողոցում կանգնած մեքենայի վարորդի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ

Երկու շաբաթ առաջ պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդ Էդգար Այվազյանը տուժող է