Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Անցումային արդարադատության համակարգի հրատապ ներդրման անհրաժեշտության մասին

ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Ծառուկյանի տան խուզարկությունը, հետագա հարցաքննությունը և Գ.Ծառուկյանի հետ կապակցվող մի քանի քրեական գործերի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը ողջ հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռեցին Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին և իշխանությունների գործելաոճին: 2018թ․ հեղափոխությունից առաջ և հետո մարդու իրավունքների պաշտպանները, հետաքննող լրագրողները, գործարարները շարունակաբար բարձրաձայնել են […]

ՀՀ վարչական դատարանում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի դեմ գործերի մշտադիտարկում

Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից «Ժողովրդավարության Զարգացման Ազգային հիմնադրամի աջակցությամբ: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է ՀՀ վարչական դատարանում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի դեմ ներկայացված հայցադիմումների դատական քննության մշտադիտարկում: Մշտադիտարկման նպատակն է դատական կարգով բողոքարկման ենթարկված գործերի դիտարկմամբ ուսումնասիրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի գործունեության […]

Դատավարություններ ուղղված բանկերի կողմից դրսևորած խտրականության բացառմանը

2019 թ. դեկտեմբերին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանները ՝ 4 անձանց անունից հայցադիմումներ են ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի  ՝ նրանց նկատմամբ դրսևորված խտրականության փաստի ճանաչման և պատճառված բարոյական վնասի փոխհատուցման պահանջով: Հայցվորները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, ովքեր դիմել են «Ամերիաբանկ ՓԲԸ», […]

ԵԽ Նախարարների կոմիտեի որոշումը «Մ. Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով

2020թ, հունիս 4-ին ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով որոշումը։ 2020թ. մայիսի 6-ին  հրապարակվել էին այս գործով ԲՀՀ-Հայաստանի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտարկումները և կառավարության պատասխանները։ Դիտարկումները ներկայացվել էին Վճիռների կատարման և բարեկամական կարգավորումների պայմանների վերահսկողության […]

Նկատառումներ եվ առաջարկներ «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի եվ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ

2020թ. մայիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի վերաբերյալ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի Արդարադատության խմբի կողմից պատրաստվել է առաջարկների ու նկատառումների փաթեթ, որոնք վերաբերում են փաստահավաք հանձնաժողովի հիմնական գործառույթներին և իրավասություններին, հանձնաժողովի անդամ առաջադրելու կարգին և օրենքի նոր նախագծի մի շարք այլ կետերին: Փաստաթուղթը պատրաստվել է […]

ՀՀ վարչական դատարանում դատական գործերի քննությունը արտակարգ դրության պայմաններում

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության համաճարակն ու 2020թ. մարտի 16-ին ՀՀ կառավարության թիվ 298-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունն էական բացասական ազդեցություն են ունեցել ՀՀ վարչական դատարանի բնականոն գործունեության վրա: Ի ապահովումն  Պարետի 24.03.2020թ. ՀՀ ամբողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ թիվ 15 որոշման կատարման՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 2020թ. […]

Առաջարկներ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

2020 թ. մայիսի 25-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի վերաբերյալ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն,  Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամը ներկայացրել են համատեղ առաջարկներ: Առաջարկներ՝ […]