Կարծիք աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի նախագծի վերաբերյալ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կարծիքը E-draft.am հարթակում 05.02.2025թ.-ին տեղադրված
COVID-19 համավարակը բարդ մարտահրավեր է բոլոր անձանց և երկրների առողջապահական համակարգերի համար։ Թեև այն կարող է ծանր հետևանքներ առաջացնել անխտիր բոլորի կյանքում, դրա հաղթահարումը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում խոցելի խմբերի համար` առավել մեծ վտանգ ներկայացնելով նրանց բարեկեցությանը, առողջությանը և կյանքին։
Վերջին օրերին Հայաստանում COVID-19-ի արձանագրված դեպքերի թիվը, ներառյալ պետական վերահսկողության ներքո գտնվող հատուկ հաստատություններում, կտրուկ բարձրացնում է ռիսկը, որ ՀՀ առողջապահության համակարգի միջոցները բավարար չեն լինի քաղաքացիներին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Սույն թվականի մայիսի 22-ին Հանրային խորհրդի հետ քննարկման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ ծանրաբեռնվածության աճի արդյունքում հնարավոր է կորոնավիրուսով հիվանդների բուժման խորը սորտավորման անցում լինի։ Նման մոտեցումն արդեն իսկ կիրառվել է մի շարք երկրներում՝ սահմանափակ ռեսուրսների թիրախային օգտագործում ապահովելու նպատակով, երբ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների թվի անկանխատեսելի աճը բերել է նրան, որ առողջապահական հիմնարկները ստիպված են եղել բժշկական ծառայությունների մատուցման նախապատվությունը տալ ողջ մնալու առավել բարձր հավանականություն ունեցող մարդկանց։
Ողջ մնալու հավանականության մասին դատելիս հարկ է հիշել, որ որևէ ընդհանուր հատկանիշ դեռևս չի կանխորոշում հիվանդության ելքը։ Այսպես, եթե մահվան դեպքերը հիմնականում արձանագրվում են առավել տարեց պացիենտների շրջանում, դա չի ենթադրում, որ բոլոր տարեց պացիենտների համար հիվանդության ելքը կանխորոշված է։ Ավելին, նաև Հայաստանում արդեն հայտնի են դեպքեր, երբ առողջացել են տարեց և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, կամ առավել ծանր վիճակում են գտնվել կամ մահացել որևէ քրոնիկ հիվանդություն չունեցող մարդիկ։
Գիտակցելով մարտահրավերների ծավալը և որոշումների բարդությունը, որոնք ՀՀ կառավարությունը և մասնավորապես ՀՀ առողջապահության նախարարությունը ստիպված են կայացնել այս դժվար իրավիճակում և հաշվի առնելով այլ երկրներում արդեն իսկ արձանագրված փորձը՝ կարևոր ենք համարում վերահաստատել մտահոգությունները, որոնք արձանագրվել են տարբեր երկրներում բժշկական տեսակավորման (տրիաժի) կիրառման շուրջ և իրականացման ընթացակարգում և կոչ ենք անում ՀՀ կառավարությանը և ՀՀ առողջապահության նախարարությանը․
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կարծիքը E-draft.am հարթակում 05.02.2025թ.-ին տեղադրված
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ամփոփվել են 2025
ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը անդրադարձել է Բաքվում Արցախի