Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ՀՔԾ-ն երրորդ անգամ կասեցրել է «Էլեկտրիկ Երևանի» առնչությամբ քրեական գործը

2020 թ. հունվարի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը  երրորդ անգամ կասեցրել է  2015թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից իրականացված նստացույցի ժամանակ ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների վերաբերյալ հարուցված թիվ 62217915 քրեական գործով վարույթը: ՀՔԾ-ն կասեցման որոշումը վերստին հիմնավորել է նույն փաստարկով, այն է՝«որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չէ»: Քրեական […]

ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության վերաբերյալ առաջարկ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ներկայացվել են առաջարկություններ  2020թ.  փետրվարի 10-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի» նախագծի վերաբերյալ: 1. ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ. ռազմավարությամբ առաջարկվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն, որի կազմում կգործի […]

Հայտարարություն մշտադիտարկողի մրցույթի վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում մշտադիտարկողների` հանրային կառավարման որակի բարելավմանն ուղղված ծրագրի շրջանակներում ՀՀ վարչական դատարանում գործերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով: Թեկնածուն պետք է ունենա գիտելիքներ մարդու իրավունքների և հիմնարար ազատություններին ուղղված Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների, վարչարարության և վարչական արդարադատությանն առնչվող Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Մշտադիտարկողի հիմնական պարտականությունները. Անհրաժեշտ որակավորում, հմտություններ. Հետաքրքրվող և վերոգրյալ […]

«Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկում

2020 թ. փետրվարի 22-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, որպես բանախոս մասնակցել է «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկմանը։ Արաքս Մելքոնյանը դրական է գնահատել ոստիկանությունը խորհրդարանական վերահսկողության ենթարկելուն ուղղված քայլերը, միաժամանակ կարևորել է քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը, ինչպիսի պրակտիկա սահմանված է այլ նախարարություններում, օրինակ՝ Արդարադատության նախարարության […]

«Հանրային կառավարման որակի բարելավում. արդյո՞ք նոր Հայաստանը նոր իրականություն է ստեղծում»

2020թ. մարտի 1-ից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հանրային կառավարման համակարգի բարելավում. արդյո՞ք նոր Հայաստանը նոր իրականություն է ստեղծում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հանրային կառավարման և վարչական արդարադատության ոլորտների բարեփոխումներին: Նշված ծրագիրը 2019 թվականին ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և «Իրավունքների պաշտպանություն […]

Անկախացումից ի վեր իրականացված դատական և իրավական բարեփոխումների ծրագրերի ազդեցությունը ՀՀ-ում դատական իշխանության անկախության վրա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը հետազոտություն է գրել, որում Հայաստանի Հանրապետությունում անկախացումից ի վեր իրականացված դատաիրավական ոլորտի բարեփոխումները պայմանականորեն կարելի է բաժանել 3 հիմնական փուլերի․ 1. Բարեփոխումների առաջին փուլը, ինչը սկսվեց 1995թ. Սահմանադրության ընդունմամբ, 2. երկրորդ փուլի սկզբնավորումը պայմանավորվեց 2005թ. Սահմանադրական փոփոխություններով, որի շրջանակներում իրականացվեցին երկու ծրագրեր՝ 2009-2011թթ․ և 2012-2016թթ․դատական […]

Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման որակավորման քննությունների դիտարկում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից 2019թ. հոկտեմբեր և դեկտեմբեր  ամիսներին իրականացվել է դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման արտահերթ քննությունների դիտորդություն: Իրականացված դիտորդության հիման վրա կազմակերպության կողմից պատրաստվել է հաշվետվություն՝ «Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման որակավորման քննությունների դիտարկում» թեմայով: Կազմակերպության կողմից քննությունների դիտարկման արդյունքում վեր են հանվել որակավորման գրավոր և բանավոր փուլերի ընթացքում արձանագրված խնդիրները: Արձանագրված դիտարկումների առնչությամբ […]

Ուսումնասիրություն ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի առանձին դրույթների վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն պատրաստել է ուսումնասիրություն ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առանձին դրույթների վերաբերյալ:Նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ ազգային ժողովի կողմից: Ուսումնասիրությունը ուղղված է Նախագծով առաջարկվող որոշ կարգավորումների ուսումնասիրությանն ու դրանց բարելավման ուղղությամբ առաջարկությունների ներկայացմանը: Ուսումնասիրություն ՀՀ […]