ՀՀ-ում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատական պրակտիկայի ամփոփում
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2023 թվականի նոյեմբերի 15-ից
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը «Հանրային քաղաքացիության մշակման ուկրաինական ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ միասին, Չեխիայի հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ 2013թ. հունիսի 1-ից իրականացրել է «Նպաստել դատական անկախությանը` դատական համակարգի ներքին գնահատման համակարգի ձևավորման միջոցով ծրագիրը»:
Ծրագիրը միաժամանակ իրականացվել է Հայաստանում և Ուկրաինայում: Ծրագրի շրջանակներում Հայաստանն ու Ուկրաինան հնարավորություն են ունեցել կիսել դատական համակարգի ներքին գնահատման իրենց փորձը, իսկ վերջնական արդյունքում նպաստել միջազգային չափանիշներին համապատասխան դատական համակարգի մոնիթորինգի և գնահատման ներքին մեխանիզմի մշակմանը:
Ծրագրի իրականացման համար հիմք հանդիսացան Հայաստանի դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները: Այսպես, ԵՄ/Եվրոպայի խորհուրդ 2011թ.-ից մեկնարկել է Արևելյան Գործընկերության երկրներում դատական բարեփոխումների վերաբերյալ իր ծրագիրը, որը նպատակ ունի աջակցելու և ամրապնդելու դատական համակարգի բարեփոխումները` ուղղված Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում դատական համակարգերի անկախության, արդյունավետության և պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը: Արևելյան Գործընկերության երկրներում դատական բարեփոխումների ծրագրի շրջանակներում “Արդյունավետ դատական համակարգի” աշխատանքային խմբի զեկույցում Հայաստանին և Ուկրաինային առաջարկություններ են արվել` ձևավորել դատական իշխանության մոնիթորինգի և գնահատման համակարգ:
Ծրագրի շրջանակներում Հայաստանում և Ուկրաինիայում իրականացվել է դատական համակարգի գործունեության գնահատման մեխանիզմների ուսումնասիրություն: Ուսումնասիրության համար մշակվել է հատուկ մեթոդաբանություն, որը հիմնված է եղել դատական համակարգի ներքին գնահատման և մոնիթորինգի միջազգային գործող փորձի վրա: Ուսումնասիրության շրջանակներում վերլուծության է ենթարկվել նաև համապատասխան ոլորտին առնչվող օրենսդրությունը:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2023 թվականի նոյեմբերի 15-ից
2025 թ. հուլիսի 17-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ Երևան քաղաքի
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2025 թվականի հուլիսի 7-ից