Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ուսումնասիրություն

Ուսումնասիրությունը պատրաստվել է 2019թ.-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստան կազմակերպության աջակցությամբ: Սույն ուսումնասիրությունը իրականացվել է՝ հիմնվելով Դատական ինքնակառավարման մարմինների գործառույթների հիմնական ոլորտների բաժանման վրա, իրականացնելով ոլորտին առնչվող միջազգային չափանիշների ուսումնասիրություն, ինչը ներառել է Եվրոպայի խորհրդի մարմինների կողմից ընդունված բանաձևերի, դիրքորոշումների և կարծքիների, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի, Եվրոպական դատավորների […]

Զեկույց «Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմնախնդիրները 2016 թվականի հուլիսի 17-30 իրադարձությունների համատեքստում» 

Սույն հետազոտությունն իրականացվել է 2017թ.-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ «Բաց հասարակության հիմնադրամներ»-Հայաստան և «Ժողովրդավարության ազգային հիմնադրամ» կազմակերպությունների աջակցությամբ: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել և վեր հանել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում 2016 թվականի հուլիսի 17-30-ը քաղաքացիների մասնակցությամբ հավաքների ընթացքում կատարված ենթադրյալ հանցագործությունների առնչությամբ հարուցված քրեական գործերի շրջանակներում կալանավորումը՝ որպես խափանման միջոցի կիրառման պրակտիկայի խնդիրները: […]

2030 թվականի օրակարգի զարգացման առաջընթացի քննարկում՝ Ասիական շահագրգիռ կողմերի և ԵՄ հաստատությունների մասնակցությամբ

Կատմանդու, 2019 թ Ասիայի քաղաքացիական հասարակության, տեղական և ազգային իշախանությունների, ԵՄ հաստատությունների և անդամ պետությունների ավելի քան 80 ներկայացուցիչներ 2019 թվականի սեպտեմբերի 24-26-ը ընկած ժամանակահատվածում հավաքվել էին Կատմանդու քաղաքում՝ մասնակցելու Զարգացման քաղաքականության ֆորումի Ասիական երրորդ տարածաշրջանային հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ուսումնասիրել Ասիական երկրների՝ գլոբալ օրակարգի կատարողականի արդյունքները, ինչպես նաև կայուն զարգացման նպատակների առաջընթացը: Հանդիպման […]

Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ և ընտրովի արդարադատություն. հայտարարություն

Ամիսներ շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես են ոստիկանությունն ու դատական մարմինները անհամաչափ պատժիչ գործողություններ կիրառում Ջերմուկ համայնքի բնակիչների նկատմամբ, որոնք բացի իրենց առօրյա կյանքը վարելուց, նաև դրսևորում են քաղաքացիական դիրքորոշում՝ ընդդեմ Ամուլսարը հանք դարձնելու ծրագրի, մասնակցում են Ամուլսարի պաշտպանությանը, օրուգիշեր հերթապահություն են իրականացնում: Նպատակ չունենալով արդարացնել բռնությունն ու օրինախախտումները, այնուամենայնիվ արձանագրում ենք, որ ստորև […]

Վարշավա.«Մարդու իրավունքների իրացման» տարեկան համաժողով 2019

2019թ., սեպտեմբերի 22-24 Վարշավայում ընթացող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովում (HDIM) սեպտեմբերի 23-ին ԵԱՀԿ անդամ երկրների քաղհասարակության անդամները և դիվանագետները ներկայացրել են իրենց երկրներում դատական համակարգում առկա խնդիրները և դրանց լուծման առաջարկներ արել: Համաժողովին մասնակցել և ելույթով հանդես է եկել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ […]

Արդարադատությունը Նոր Հայաստանում․ Էլեկտրիկ Երևան, Սարի Թաղ, Թավշյա Հեղափոխություն

2015թ. Էլեկտրիկ Երևան ՀՔԾ-ն եկրորդ անգամ կասեցրեց Էլեկետրիկ Երևանի գործը, քննիչը այդպես էլ չցանկացավ հայտանբերել տեսախցիկների ներքո բռնություն կիրառած անձանց։ Փոխարենը նրանցից շատերը բարձր պաշտոններ ստացան։ Հետհեղափոխական Հայաստանի իրավապահ համակարգը բռնություն կիրառած ոստիկաններին հեռացնելու և հանցագործությունը ընդունելու համար ոչ մի էական քայլեր չձեռնարկեց։ 2015 թվականի հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում էլետրաէներգիայի թանկացման դեմ […]