Կարծիք «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ
2019թ. սեպտեմբերի 14-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից պատրաստվել և ներկայացվել է կարծիք 2019թ. օգոստոսի 30-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հանրային քննարկման ներկայացված «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ Օրենքի 24-րդ հոդվածում՝ բոլոր հասարակական կազմակերպությունների համար սահմանելով […]
ԻՊԱՍ-ի կարծիքը «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության» վերաբերյալ
2019թ. սեպտեմբերի 10-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից պատրաստվել և ներկայացվել է կարծիք 2019թ. օգոստոսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի» վերաբերյալ: Կազմակերպությունը բարձր է գնահատում ՀՀ ԱՆ պատրաստակամությունը […]
ՀՀ Արդարադատության նախարարության և Դատական դեպարտամենտի պատասխանը ԻՊԱՍ-ի կողմից ներկայացված դիտարկումներին
2019 թ. սեպտեմբերի 17-ին և 2019թ. հուլիսի 27-ին ստացված գրություններով՝ ՀՀ Արդարադատության նախարարությունը և դատական դեպարտամենտը պատասխանել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից «Դատավորների թեկանածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացմամբ բաժինների արտահերթ համալրման նպատակով անցկացված որակավորման քննությունների դիտարկման վերաբերյալ» կազմված զեկույց-հաշվետվությանը: ՀՀ արդարադատության նախարարությունը ի պատասխան՝ հայտնել է, որ նախարարությունում շարունակվում են դատական և […]
Բեյջին 25 ենթատարածքային խորհրդաժողով
2019 թվականի սեպտեմբերի 4-5-ին Մոլդովայում կայացել է Բեյջին 25 տարածաշրջանային խորհրդակցությունը նվիրված Բեյջինի հռչակագրի 25-ամյակին: Վերոնշյալ խորհրդաժողովը համախմբել է Արևելյան գործընկերության երկրների ավելի քան 100 քաղաքացիական հասարակության, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների և ակտիվիստների: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահի Հայկուհի Հարությունյանը նույնպես մասնակցել է վերոնշյալ միջոցառմանը, ներկայացնելով կանանց իրավունքների ներկայիս իրավիճակը Հայաստանում: Խորհրդակցական […]
Այս տարի Հյուբերթ Համֆրի փոխանակման ծրագրի 40 ամյակն է
Այս տարի Հյուբերթ Համֆրի փոխանակման ծրագրի 40 ամյակն է և այն նշվում է աշխարհի տարբեր երկրներում։ Մասնագիտական գործունեության փորձ ունեցող անձանց մեկ տարի առանց գիտական կոչում ստանալու ամերիկյան համալսարաններում ուսանելու հնարավորություն տվող այս ծրագրին Հայաստանը մասնակցում է 2002թ․-ից և ունի 24 շրջանավարտ, որոնք ամերիկյան բուհում ուսանելուց հետո վերադարձել են իրենց փորձն ու գիտելիքներն ի սպաս դնելու […]
2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ կասեցված քրեական գործը վերսկսվել է
2019թ. օգոստոսի 30-ին ստացված գրությամբ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ 2019թ. օգոստոսի 6-ին վերսկսել է 2016թ.-ի «Սարի Թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված թիվ 61205016 քրեական գործով վարույթը: Առաջին անգամ քրեական գործով վարույթը կասեցվել է 2018թ. սեպտեմբերի 24-ին՝ «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու» հիմնավորմամբ: Վարույթն իրականացնող […]
Գլխավոր դատախազությունը մերժել է 2018թ. ապրիլին ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում հարուցված քրեական գործի կասեցման դեմ ներկայացված բողոքը
2019թ. օգոստոսի 23-ին կայացված որոշմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ մերժել է 2018թ. ապրիլի 16-ից ապրիլի 23-ը ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված թիվ 62212818 քրեական գործով վարույթը կասեցնելու ՀՔԾ որոշման դեմ ներկայացված բողոքը: Քրեական գործը կասեցնելու որոշումը երկրորդ անգամ բողոքարկվել էր՝ 2019թ. օգոստոսի 20-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանների կողմից, […]
Կոչ դեսպաններին
Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալան Գոգբաշյանին Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին Երևան, 26 օգոստոսի, 2019 թվական Ձերդ գերազանցություններ, Այս նամակով Ձեզ ենք դիմում մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, սփյուռքահայերս և Հայաստանում ապրող օտարերկրյա քաղաքացիներս՝ մասնագետներ, պետական ոլորտի աշխատողներ, մասնավոր հատվածի ձեռնարկատերեր, առևտրականներ, գյուղացիներ, […]