ՀՔԾ-ն երկրորդ անգամ է կասեցրել 2018թ. ապրիլի 16-ից ապրիլի 23-ը ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործը
2019 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երկրորդ անգամ կասեցրել է 2018թ. ապրիլի 16-ից ապրիլի 23-ը ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված թիվ 62212818 քրեական գործով վարույթը: Առաջին անգամ քրեական գործի վարույթը կասեցվել էր 2018թ. նոյեմբերի 16-ին, և մոտ 8 ամիս անց ՀՀ ՀՔԾ-ն կասեցման որոշումը վերստին հիմնավորել է նույն փաստարկով, այն […]
ՀՔԾ-ն կրկին կասեցրել է «Էլեկտրիկ Երևանի» առնչությամբ վերսկսված քրեական գործը
2019 թվականի հուլիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երկրորդ անգամ կասեցրել է 2015թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից իրականացված նստացույցի ժամանակ ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների վերաբերյալ հարուցված թիվ 62217915 քրեական գործով վարույթը: Առաջին անգամ քրեական գործով վարույթը կասեցվել է 2019թ. մարտի 4-ին, և մոտ 5 ամիս անց ՀՀ ՀՔԾ-ն […]