«Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» նախագծի վերաբերյալ հանրային քննարկում
2019թ. հուլիսի 10-ին ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» Կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումը: Այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից:
Քննարկմանը մասնակցել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել գործընկեր հասարակական կազմակերպություններին ակտիվ մասնակցության համար՝ ընդգծելով, որ Արդարադատության նախարարությունը կարևորում է շահագրգիռ հասարակության ներգրավվածությունը նման հիմնարար փաստաթղթի մշակման գործում: Տիգրան Խաչիկյանը հորդորել է նույն ակտիվությամբ մասնակցել նաև Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում ներգրավվելու համար նախատեսվող մրցութային գործընթացին:
Քննարկմանը մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմաննների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը բարձրաձայնել է կոռուպցիոն հանցագործությունները քննող միասնական մարմնի ղեկավարի նշանակման գործընթացում քաղաքական բաղադրիչի կարևորության հարցը, առաջարկելով՝ գնալ այնպիսի փոփոխությունների, որոնք կչեզոքացնեն քաղաքական մեծամասնության ազդեցությունը:
«Նման խնդիրների լուծումը Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված լուծումներ են պահանջում և մենք այս պարագայում կոռուպցիայի այդքան կարևորագույն պայքարի մեր ջանքերը կենտրոնացնում ենք այդ մասնագիտացվածության ձևավորման պահանջների բավարարմանը, բայց հիմնական խնդիրը այն է, որ անկախ քաղաքական ուժից այդ քաղաքական ազդեցություն չեզոքացմանն ուղղված գործողություններ չկան»-ասել է Հ. Հարությունյանը:
post

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ապրիլի 30-ին Երևանում ներկայացվեցին

Հայաստանյան շուրջ 3 տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ ապրիլի 30-ին բաց նամակով

ՀՀ արդարադատության նախարարությունն e-draft.am էլեկտրոնային հարթակում տեղադրել է «Ապօրինի ծագում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թ․ ապրիլի 16-ի իր