Հայաստանը վտանգավոր իրավիճակում է՝ գտնվելով ավտորիտար և ժողովրդավարական երկրների արանքում. Հասմիկ Հարությունյան
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
2018թ. հոկտեմբերի 10-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ 2016թ.-ի «Սարի Թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ 61205016 քրեական գործով վարույթը կասեցնելու 2018թ. սեպտեմբերի 18-ի որոշման դեմ:
Տեղեկացնենք, որ Հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ քրեական գործի վարույթը կասեցվել է «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու» պատճառաբանությամբ:
Վարույթն իրականացնող մարմինն իր որոշմամբ արձանագրել է, որ նախաքննության ընթացքում հնարավոր չի եղել պարզել, թե հիշյալ դեպքերի ժամանակ ենթադրաբար հանցանք կատարած քաղաքացիական հագուստով անձինք գործել են արդյոք ոստիկանության հրահանգով, հովանավորչությամբ, թե ոչ:
Կազմակերպության կողմից ներկայացված բողոքում անհամաձայնություն է հայտնել նախաքննության մարմնի այն պնդման հետ, որ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն:
Մասնավորապես, Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունները լուսաբանվել են մի շարք լրատվամիջոցների կողմից, որտեղ հստակ երևում են 2016թ. հուլիսի 29-ին Խորենացի փողոցից ոստիկանական պատնեշի ետևն անցնող քաղաքացիական հագուստով անձինք: Անուեհետև այդ նույն անձինք գործողություններ են իրականացնում Սարի թաղ թաղամասում և բռնություններ կիրառում հավաքի մասնակիցների նկատմամբ:
Կազմակերպությունը պնդում է, որ վարույթն իրականացնող մարմինը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի իրականացրել այս հանգամանքների առնչությամբ, քանի որ պարտավոր էր հարցաքննել Խորենացի փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին պարզելու, թե ովքեր էին քաղաքացիական հագուստով անձինք և ինչու էին անցնում ոստիկանության պատնեշի ետևը, եթե դա արգելված գոտի էր և անթույլատրելի հավաքի մասնակիցների համար, ո՞ւմ թույլտվությամբ կամ հրամանով և ի՞նչ նպատակով էին ոստիկանները նրանց թույլ տալիս անցնել պատնեշի ետնամաս:
Բացի այդ, քրեական վարույթն իրականացնող մարմինը որևէ իրավական գնահատական չի տվել ոստիկանության ծառայողների կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը, անհրաժեշտությանն ու համաչափությանը հատուկ միջոցների կիրառման մասով:
Միաժամանակ, անհրաժեշտ է փաստել, որ տվյալ քրեական գործով ներգրավված տուժող ճանաչված անձինք վնասվածքներ են ստացել տարբեր պատճառներով և հանգամանքներում:
Նման պայմաններում, տարբեր պատճառներով վնասվածք ստացած թվով 63 տուժողներին առնչվող քրեական գործի նյութերը չեն կարող այն աստիճան նույնական լինել, որպեսզի հնարավոր լիներ քրեական գործը կասեցնել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նույն հիմքով և հիմնավորումներով:
post
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
«Փաստացի մեկ նամակի միջոցով կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները
«Մի վնասիր սկզբունքը կարևոր է։ Ոչ մեկս էլ չենք ուզում
«Ցավալի և մտահոգիչ է, որ Ադրբեջանը ծանուցել է Կարմիր Խաչի