Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերը ՄԻԵԴ-ում

ՄԻԵԴ-ի Մեծ Պալատն օրերս կարևոր որոշում է հրապարակել; Գործը վերաբերում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշ հիմնահարցերի: Armdaily.am-ի զրուցակիցն է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։ – Հասմիկ, մանրամասնեք խնդրեմ, ի՞նչ որոշում է հրապարակել ՄԻԵԴ Մեծ Պալատը և ինչ նշանակություն ունի այն։ -2018 թվականի նոյեմբերի 6-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ […]

Վճռաբեկ դատարանի որոշումը ԻՊԱՍ-ը՝ ընդդեմ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և տեղեկություն տրամադրելուն պարտավորեցնելու գործի վերաբերյալ

2018թ. հոկտեմբերի 3-ի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (նախագահությամբ դատավոր Երվանդ Խունդկարյանի) որոշում է կայացրել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ներկայացված թիվ ՎԴ/1031/05/16 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.05.2018թ. որոշման դեմ ներկայացված հայցը մերժելու մասին: Կազմակերպությունը 2016թ.-ի փետրվարին դիմել էր ՀՀ Ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել Բաղրամյան 26 հասցեում ծառայողական պարտականություն իրականացնող ոստիկանների վերաբերյալ […]

Զեկույց «Արդարադատության ոլորտի վերաբերյալ հանրության կարիքները եվ ակնկալիքները Հայաստանում»

Զեկույցը պատրաստվել է  2016 թվականի փետրվարից 2017 թվականի նոյեմբեր ամիսների ընթացքում «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի Public Adminstration International (London)-ի և «Եվրոպական սահմանադրական իրավունքի կենտրոնի» հետ համատեղ ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի հիմնական փորձագետ է հանդիսացել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը: Սույն վերլուծական հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի […]

Վտանգավորությունը հանցանք կատարած անձի համար մշտական բնութագրիչ չէ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հաստատվել է, որ վտանգավորությունը հանցանք կատարած անձի համար մշտական բնութագրիչ չէ : Այդ իսկ պատճառով, անձի վտանգավորության հարցը քննարկելիս անհրաժեշտ է ստուգել, արդյոք հանցանք կատարելու պահին նրան բնորոշ վտանգավորության գործոնը շարունակական է, թե ոչ: Նույն մոտեցումը գործում է նաև հանցածին կարիքների գնահատման դեպքում, քանի որ երկուսի պարագայում էլ ժամանակի ընթացքում […]

Հայկուհի Հարությունյան

2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (նախագահությամբ դատավոր Արա Բաբայանի) «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանի կողմից Թիվ ՎԴ/1043/05/16 գործի վերաբերյալ ներկայացված վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին որոշում է կայացրել: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել  ՀՀ ոստիկանության գործողությունները, որոնց արդյունքում 21.01.2016թ. Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող Հայաստանի […]

Ներկայացվել է ՏՀԶԿ(OECD) Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի վերաբերյալ զեկույցը

2018 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի խմբի անդամների այցը Հայաստանի Հանրապետություն: Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում ներկայացվել է ՏՀԶԿ Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ […]

2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է

2018թ. հոկտեմբերի 10-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ 2016թ.-ի «Սարի Թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ 61205016 քրեական գործով վարույթը կասեցնելու 2018թ. սեպտեմբերի 18-ի որոշման դեմ: Տեղեկացնենք, որ Հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ քրեական գործի վարույթը կասեցվել […]

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը մերժել է ԻՊԱՍ հայցը

2018թ. հոկտեմբերի 3-ի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (նախագահությամբ դատավոր Երվանդ Խունդկարյանի) որոշում է կայացրել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ներկայացված թիվ ՎԴ/1031/05/16 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.05.2018թ. որոշման դեմ ներկայացված հայցը մերժելու մասին: Կազմակերպությունը 2016թ.-ի փետրվարին դիմել էր ՀՀ Ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել Բաղրամյան 26 հասցեում ծառայողական պարտականություն իրականացնող ոստիկանների վերաբերյալ […]