ՄԱԿ-ի Առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողի զեկույցը Հայաստանի վերաբերյալ
2017թ. սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 5-ը ՄԱԿ-ի Առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասը գտնվել է Հայաստանի Հանրապետությունում և հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Պարոն Պուրասի այցի նպատակն է եղել պարզել, թե Հայաստանը ինչ աշխատանքներ է տարել՝ երաշխավորելու մարդկանց առողջության իրավունքը, այդ թվում` թե ինչ միջոցներ են ձեռնարկվել, ինչ ձեռքբերումներ են եղել, և ինչ մարտահրավերներ են մնացել չհաղթահարված:
Պարոն Պուրասի հետ հանդիպմանը մասնակցել էր նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Արաքս Մելքոնյանը, ով հատուկ զեկուցողին ներկայացրել էր կազմակերպության գործունեության շրջանակներում բացահայտված առողջության իրավունքի իրացման հետ կապված մի շարք խնդիրներ, հատկապես հոգեկան առողջության և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում:
2018թ.-ի ապրիլին հատուկ զեկուցողի կողմից ներկայացվել է զեկույց, որտեղ ամփոփվել է Հայաստան կատարված այցի արդյունքները:
ՄԱԿ-ի Առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողի զեկույցը Հայաստանի վերաբերյալ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի թիմը նոյեմբերի 28–29-ը մասնակցեց Երևանում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ

Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության թեման՝ միջազգային հարթակներում Նոյեմբերի