ՀՀ-ում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատական պրակտիկայի ամփոփում
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2023 թվականի նոյեմբերի 15-ից
2018թ. օգոստոսի 2-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ Հայաստանի երրորդ պարբերական զեկույցի հանրային քննարկումը, որը կազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։
Հանդիպմանը մասնակցել են համապատասխան նախարարություններն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում ներկայացվել է զեկույցը, ինչպես նաև նախապատրաստման աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն: Զեկույցը ներառել է բացառապես 2010-2017 թվականները:
Քննարկմանը մասնակցել է նաև ԻՊԱՍ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։ Վերջինս ներկայացրել է զեկույցի նախագծի վերաբերյալ կազմակերպության դիտարկումները։ Մասնավորապես, ներկայացվել են նկատառումներ և առաջարկներ զեկույցի մեջ դատական իշխանության և քրեակատարողական ոլորտին վերաբերող համապատասխան հոդվածների առնչությամբ։
Կազմակերպությունը տեղեկացնում է, որ բարձրացված հարցերը, նկատառումները և առաջարկները համալիր կերպով կներկայացվեն նաև ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի ՀՀ երրորդ պարբերական զեկույցի վերաբերյալ ԻՊԱՍ-ի կողմից ներկայացվելիք այլընտրանքային զեկույցի մեջ։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2023 թվականի նոյեմբերի 15-ից
2025 թ. հուլիսի 17-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ Երևան քաղաքի
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2025 թվականի հուլիսի 7-ից