«Տպավորություն է՝ ՀՀ իշխանություններն արթնանում են միայն լուրջ ճնշման ներքո, ոչ թե շարունակաբար գործողություններ են կատարում»․ Աննա Մելիքյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով
«Մի վնասիր սկզբունքը կարևոր է։ Ոչ մեկս էլ չենք ուզում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2018թ. մարտի 15-ին կայացրել է վճիռ Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի գործով:
ՄԻԵԴ-ում դիմումատու Վ. Թեյմուրազյանի շահերը ներկայացնում էին Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ իրավաբանները:
ՄԻԵԴ-ն արձանագրել է Դիմումատուի՝ անօրինական ազատազրկման, ինչպես նաև ոստիկանության ծառայակիցների կողմից անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու համար բարոյական վնասի փոխհատուցում ստանալու իրավունքի խախտում՝ Կոնվենցիայի 5.5-րդ և 13-րդ հոդվածների հիման վրա: Արձանագրված խախտումների համար ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է Դիմումատուին վճարել 11.700 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Այսպես, 2005թ. Դիմումատուի նկատմամբ մեղադրանք է հարուցվել ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, որի շրջանակներում Դիմումատուն 46 օր կալանավորված է եղել:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի 2006թ. կայացված դատավճռով Դիմումատուն արդարացվել է: Դատարանը հաստատել է, որ ոստիկանության ծառայողների նկատմամբ Դիմումատուն գործել է անհրաժեշտ պաշտպանության իրավիճակում, և արձանագրել է, որ ոստիկանության աշխատակիցները նրան ծեծի են ենթարկել՝ պատճառելով լուրջ վնասվածքներ: Նույն որոշմամբ դատարանն արձանագրել է, որ դիմումատուի նկատմամբ կալանավորումը եղել է չհիմնավորված:
Դիմումատուն, սակայն, հնարավորություն չի ունեցել ստանալու անհիմն կալանավորման, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից վատ վերաբերմունքի ենթարկվելու հետևանքով բարոյական վնասի փոխհատուցում, քանի որ ՀՀ գործող օրենսդրությամբ նման հնարավորություն նախատեսված չի եղել:
Տվյալ գանգատի շրջանակներում Դիմումատուն բարձրացրել էր նաև ոստիկանության ծառայողների կողմից 2005թ. վատ վերաբերմունքի ենթարկվելու և դրա առնչությամբ ՀՀ իշխանությունների կողմից արդյունավետ քննություն չիրականացնելու հարցը՝ ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, քանի որ ներպետական դատարանների կողմից դիմումատուի նկատմաբ վատ վերաբերմունքի փաստի հաստատումից հետո ներպետական ատյանները անգործություն են ցուցաբերել և քրեական հետապնդում չեն հարուցել բռնություն գործադրած ոստիկանների նկատմամբ: Գանգատի տվյալ պահանջները ՄԻԵԴ-ի կողմից ճանաչվել է անընդունելի այն պատճառաբանությամբ, որ չի պահպանվել հարցի առնչությամբ ՄԻԵԴ գանգատ ներկայացնելու վեցասմյա ժամկետի կանոնը:
ՄԻԵԴ ամբողջական վճռին կարող եք ծանոթանալ ստորև հղմամբ.
«Մի վնասիր սկզբունքը կարևոր է։ Ոչ մեկս էլ չենք ուզում
«Ցավալի և մտահոգիչ է, որ Ադրբեջանը ծանուցել է Կարմիր Խաչի
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից դիտարկել է 2024 թվականի
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը իրավաբանական աջակցության շրջանակներում փաստաբանական