ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափման հարցերով համաժողով/ խոշտանգումների թեմայով քննարկում
2025թ․ հոկտեմբերի 9-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը ելույթ է ունեցել Վարշավայում անցկացվող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափման հարցերով համաժողովում Խոշտանգումների թեմայով քննարկմանը։
Ելույթում ներկայացվել են մի շարք լուրջ խնդիրներ․
•Հայաստանի օրենսդրությամբ խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը արգելված են, սակայն գործնականում նման դեպքերը դեռևս արձանագրվում են։
•Կան փաստեր ոստիկանության կողմից դաժան վերաբերմունքի մասին՝ բաժանմունքներում, մեքենաներում, զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ և բերման ենթարկման գործընթացում։
•Թեև որոշ քրեական գործեր հարուցվել են, իրավապահ մարմինների արձագանքը մնում է անբավարար։
•Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները ենթարկվում են խոշտանգումների և նվաստացուցիչ վերաբերմունքի, մինչդեռ Բաքվում բացակայում է անկախ մոնիթորինգային մեխանիզմ։
•Ադրբեջանը չի ճանաչում և չի հետաքննում մարդու իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում՝ հայ զինծառայողների և կին զինծառայողների խոշտանգման և սպանության դեպքերը (Ջերմուկ, 2022)։
•Հայաստանի կառավարությունը, առանց իրավապաշտպան համայնքի և տուժածների հետ խորհրդակցության, համաձայնել է հետ կանչել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գործերը ՄԻԵԴ-ում, ինչը կարող է թողնել զոհերին առանց արդարադատության։
Կոչ է հղվել միջազգային կազմակերպություններին․
•Անմիջապես պահանջել ադրբեջանական կողմից՝ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։
•Հաստատել Հայաստանի իրավունքը՝ առանց քաղաքական ճնշման դիմելու միջազգային դատարաններ։
•Խթանել արդարության և պատասխանատվության ապահովումը՝ որպես խաղաղության և կայունության նախապայման։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Արաքս Մելքոնյանը գործընկերների հետ

Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջ՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա

Քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու

ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները առաջարկներ են ներկայացրել Հանրության գերակա շահի