Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Վահագն Ղումաշյան (2018թ. ապրիլյան դեպքեր)

2018թ.-ի հուլիսի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր Ա. Դանիելյանի) որոշում է կայացրել Վահագն Ղումաշյանի պաշտպան Արաքս Մելքոնյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարելու և 2018թ.-ի մայիսի 8-ին և ՀՀ Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ դատավոր Դ. Բալայանի)  կողմից կայացված որոշումը մասնակիորեն բեկանելու մասին:

2018թ.-ի ապրիլի 22-ին Վ. Ղումաշյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2018թ. ապրիլի 13-ից 16-ը Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքների ընթացքում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով: Նույն օրը ժամը 17:20-ին Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի քննիչի կողմից ձերբակալվել է: Վ. Ղումաշյանը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից արգելանքի վերցվելու պահից՝ ժամը 13:50-ից մինչև 17:20-ը զրկված է եղել փաստաբանին հեռախոսազանգ կատարելու իրավունքից, և միայն ձերբակալման արձանագրությանը ծանոթանալուց հետո նրան ընձեռվել է նման հնարավորություն:

Վ. Ղումաշյանի պաշտպան Արաքս Մելքոնյանը 2018թ.-ի ապրիլի 25-ին բողոք է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Վահագն Ղումաշյանի ձերբակալման ոչ իրավաչափության և իրավունքների խախտման փաստը հաստատելու պահանջով:

2018թ. մայիսի 8-ին  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ա. Մելքոնյանի բողոքը մասնակիորեն՝ հաստատելով Վ. Ղումաշյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: Դատարանը գտել է, որ Վ. Ղումաշյանի զանգ կատարելու կամ պաշտպանության իրավունքի խախտման փաստ տեղի չի ունեցել և վերջինիս պարզաբանվել են նրա իրավունքների սահմանափակումից բխող իրավունքները և նրա ձերբակալումից հետո նրան օրենքով սահմանված ժամկետում հնարավորություն է տրվել կապվել իր փաստաբանի հետ:

Փաստաբանը բողոքարկվել է տվյալ որոշումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով հաստատել Վ. Ղումաշյանի անհապաղ զանգ կատարելու և փաստաբան հրավիրելու իրավունքների խախտման փաստը:

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը հաստատելով, որ սույն գործով չեն ապահովվել ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային պայմանագրերով նախատեսված իրավական երաշխիքները, մասնավորապես կասկածանքով բերման ենթարկվելուց հետո (բերվածի կարգավիճակ ձեռք բերելու պայմաններում) խախտվել է Վահագն Ղումաշյանի անհապաղ զանգ կատարելու իրավունքը:

Դատարանը գտել է, որ բերման ենթարկվելուց որոշակի ժամանակ անց նոր միայն զանգի իրավունքից օգտվելու հնարավորություն ընձեռնելն, ինքնին չի համապատասխանում կասկածանքի հիման վրա բերման ենթարկած անձի կողմից իր իրավունքներից օգտվելու «անհապաղության» սկզբունքին:

Այսպիսով, դատարանը հաստատել է Վահագն Ղումաշյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու, ինչպես նաև  նրա կասկածյալի կարգավիճակից բխող անհապաղ զանգ կատարելու իրավունքի խախտման փաստը:

 

post

Vahagn Ghumashyan (2018, March)

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել