
ՄԻԵԴ-ը արձանագրել է Հայաստանի կողմից անձի ազատության իրավունքի խախտում «Սելիմյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թ․ ապրիլի 16-ի իր
Իշխանությունները պետք է զերծ մնան խաղաղ հավաքներին միջամտելու փորձերից
Ուրբաթ օրվանից Հայաստանի մայրաքաղաք Երևանում ընթանում են բողոքի ցույցեր, որոնք կազմակերպվել են Հայաստանի նախկին նախագահի, ով արդեն երկու ժամկետ պաշտոնավարել է նախագահի պաշտոնում, վարչապետ դառնալու փաստի կապակցությամբ:
Ազգային ժողովը պատրաստվում է ընտրել երկրի վարչապետին և նախագահ Սերժ Սարգսյանը իշխող հանրապետական կուսակցության թեկնածուն է: Երևանում ընթացող ցույցերը ղեկավարում է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս մարդկանց կոչ արեց ներգրավվել քաղաքացիական անհնազանդության մեջ: Հանրահավքները մայրաքաղաքում տեղի են ունեցել ողջ շաբաթվա ընթացքում: Այս առավոտյան հազարավոր մարդիկ սկսեցին փակել քաղաքի գլխավոր փողոցները և կամուրջները: Շարժման առաջնորդներն կոչ էին անում հավաքի մասնակիցներին անցկացնել խաղաղ ցույցեր: Սակայն կեսօրին արդեն ցուցարարների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ, երբ ցուցարարները ճեղքեցին Ազգային ժողովի հարակից տարածքի ոստիկանական պատնեշը: Ոստիկանությունը կիրառեց ձայնային նռնակներ, ինչ արդյունքում 40 քաղաքացի և 6 ոստիկան տեղափոխվեցին հիվանդանոց:
Ըստ լրատվամիջոցների տեղեկատվության՝ ոստիկանությունը ձերբակալել է այն ցուցարարներին, որոնք փակել են փողոցը, սակայն երկու ժամ հետո վերջիններս ազատ են արձակել, իսկ նստացույց անող ցուցարարները հարձակման են ենթարկվել մոտոցիկլետների վարորդների կողմից: Այս միջադեպին ոստիակությունը չի փորձել միջամտել: Դեպքից տուժել է մեկ ցուցարար, որին տեղափոխել են հիվանդանոց:
Այս պահին հազարավոր մարդիկ ցույց են անում Ազգային ժողովի շենքի տոտակայքում՝ Բաղրամյան պողոտայում: Ցուցարարները ոստիականներից բաժանված են ոստիականական պաշտնեշով և փշալարերով: Մինչ այժմ ոստիկանությունը ձեռնպահ է մնացել ցուցարարների հետ բախումից, սակայն զգուշացրել է ցույցի մասնակիցներին հավաքը ցրելու մասին: Իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Երևանում վերջին մի քանի տարիների ընթացքում նմանատիպ ցույց դեռևս չէր գրանցվել, երբ ոսիկանությունը կիրառեր հատուկ միջոցներ՝ խաղաղ ցույցերը ցրելու համար: 2015 թվականին ոստիակնությունը ջրցան մեքենաների միջոցով կարողացավ ցրել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ տեղի ունեցող խաղաղ հավաքի մասնակիցներին: 2016 թվականի հուլիսին ոստիկանությունը կիրառեց ձայնային նռնակներ խաղաղ հավաքների մասնակիցներին նկատմամբ, որոնցից տուժեցին հարյուրավոր մարդիկ: Սակայն նշված դեպքերով ոչ մի ոստիկան քրեական պատասխանատվության չի ենթարկվել:
Հայաստանի իշխանությունները պետք է պաշտպանեն մարդկանց խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը: Ցանկացած ոստիկանի արձագանք պետք է լինի համաչափ և համապատասխանի ՄԱԿ-ի իրավապահ մարմինների ստանդարտներին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թ․ ապրիլի 16-ի իր

Ապրիլի 16-ին Երևանում ներկայացվեցին «Փաստաբանական ծառայությունների հասանելիությունը և արդարադատության մատչելիության

Ապրիլի 15-ին Երևանում տեղի ունեցավ ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ

2026 թվականի մարտի 17-ին Երևանում կայացել է «Ուղիներ դեպի արդարադատություն․