Ալիևը կհամարձակվի՞ մերժել Թրամփին
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի գնահատմամբ՝
Վ. Թեյմուրազյանը ՀՀ իշխանությունների կողմից դատապարտվել է երեք անգամ և երեք անգամն էլ արդարացվել է: Քրեական հետապնդումների արդյունքում սակայն Թեյմուրազյանը կորցրել իր աշխատանքն ու բնակարանը:
2009 թվականի մարտի 23-ին Վ. Թեյմուրազյանի խախտված իրավունքների կապակցությամբ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Գանգատը ՄԻԵԴ ներկայացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբանների կողմից:
Գանգատում բարձրացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հարցը, այն հիմքով, որ դիմումատուն զրկված է եղել դատարանի հասանելիության իրավունքից, իսկ կայացված դատական որոշումները անարդարացի են եղել:
Դիմումատուն իրավացիորեն բարձրացրել է նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման հարցը: Համաձայն նշված հոդվածի ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի: Վ. Թեյմուրազյանը ճանապարհային պետավտոտեսուչների կողմից ենթարկվել է ծեծի և դաժան վերաբերմունքի՝ իր անչափահաս որդու ներկայությամբ, ինչը անդառնալի հետևանքներ է առաջացրել ինչպես իր, այնպես էլ իր ընտանիքի համար:
Միաժամանակ գործով խախտված է համարվում նաև Կոնվենցիայի 5.5 հոդվածը, որի համաձայն յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, փոխհատուցման իրավունք ունի: Սույն գործով այլևս անժխտելի է այն, որ Թեյմուրազյանը 3 անգամ կալանավորվել է, այնուհետ արդարացվել, մինչդեռ փոխհատուցւոմ ստանալու և խախտված իրավունքները վերականգնելու նրա դիմում-բողոքները ամբողջությամբ չեն բավարարվել:
Բարձրացվել է նաև Կոնվենցիային կից առաջին Արձանագրության 1-ին հոդվածի խախտման հարցը, որով երաշխավորվում է սեփականության իրավունքը: Թեյմուրազյանի պնդմամբ իր կալանավորման ընթացքում իրավասու մարմինների կողմից տեղի է ունեցել իրեն պատկանող բնակարանի միջամտություն, ինչի արդյունքում ինքը զրկվել է բնակարանից:
Սույն գործով ՄԻԵԴ-ը գանգատը կոմունիկացրել է ՀՀ Կառավարությանը 2011 թվականի նոյեմբերի 17-ին և 2016 թվականի մարտի 23-ին:
Մանրամասների համար տես՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-162147
post
A complaint-application was submitted to the ECHR in regard to the violated rights of V. Teymurazyan
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի գնահատմամբ՝
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2023 թվականի նոյեմբերի 15-ից
2025 թ. հուլիսի 17-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ Երևան քաղաքի
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի