Հայաստանը վտանգավոր իրավիճակում է՝ գտնվելով ավտորիտար և ժողովրդավարական երկրների արանքում. Հասմիկ Հարությունյան
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
2018 թվականի մարտի 12-ին Բրյուսելում կայացել է Եվրոպական Միության Արևելյան Գործընկերության նոր ճարտարապետության ներդրման մեկնարկի միջոցառումը, որին հաջորդել է Եվրոպական Միության բարձրաստիճան պաշտոնատար անձանց, Եվրոպական Միության, Արևելյան Գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են Արևելյան Գործընկերության անդամ երկրների 2020 թվականի Համագործակցային առաջնահերթությունների իրականացման մեթոդական և տեխնիկական հարցերը, որոնց շրջանակներում խիստ կարևորվել է քաղաքացիական հասարակության դերն ու մասնակցությունը։
Հանդիպմանը մասնակցել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, ով հանդիսանում է նաև Արևելյան Գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի վերստուգող հանձնաժողովի, 1-ին աշխատանքային խմբի համակարգող:
Արևելյան Գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումն իր ուղերձն է հղել բարձրաստիճան պաշտոնյաներին՝ հայտնելով իր պատրաստակամությունը նոր ճարտարապետության իրականացման գործում, ինչպես նաև անդրադարձել է Արևելյան Գործընկերության անդամ երկրներում առկա խնդիրներին։
Հայաստանի առնչությամբ մասնավորապես ասվում է՝
Հայաստանում Եվրոպական Միությունը պետք է խթանի քաղաքացիական հասարակության կառուցակարգային ներգարվվումը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ճանապարհային քարտեզի նախապատրաստական և իրականացման գործընթացներին:
Համաձայնագրով նախատեսված քաղաքացիական հասարակության երկկողմ հարթակի ձևավորումը պետք է լինի հիմնված լինի ներառկան սկզբունքի և գործող եվրոպամետ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հենքի վրա, ինչպիսին է օրինակ ԱլԳ ՔՀՖ-ի Հայաստանի ազգային պլատֆորմը:
Վերջերս մշակված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծի խախտում է թափանցիկության և հանրային հաշվետվողականության սկսզբունքները և սահմանում է, որ Կառավարության նիստերը պետք է լինեն դռնփակ այն օրնվանից, երբ արդեն ընտրված նախագահը կսկսի իրականացնել իրեն վերապահված գործառույթները:
Դատական համակարգի, դատախազության և հետախուզական մարմինների անկախության սահմանափակումը, երբ բոլոր որոշումները և իշխանությունը կենտրոնացված են իշխող կուսակցության շուրջ բավականին մտահոգիչ են:
Վերջապես, քաղաքական հետապնդումները և պատիժները դեռևս համարվում են Հայաստանի իրականությունը, ինչպես օրինակ Անդրեաս Ղուկասյանի դեպքն է: Այս գործը Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված առաջին գանգատն է, որը ներկայացվել է Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտումներով (այն է՝ իրավունքների և ազատությունների սահմանփակում այլ հիմքով, քան նախատեսված են Կոնվենցիայով):
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
«Փաստացի մեկ նամակի միջոցով կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները
«Մի վնասիր սկզբունքը կարևոր է։ Ոչ մեկս էլ չենք ուզում
«Ցավալի և մտահոգիչ է, որ Ադրբեջանը ծանուցել է Կարմիր Խաչի