Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Մամուլի հաղորդագրություն «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»

Փետրվարի 23–ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնում»  (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական E-draft.am կայքում հանրային քննարկման են ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։ Նախագծերի հեղինակը ՀՀ գլխավոր դատախազությունն է, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության միջոցով։ Կայքում […]

Գործ է հարուցվել թե հանրապետականների, թե Երկիր Ծիրանիի անդամների դեմ

Փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ Երկիր Ծիրանի կուսակցության անդամները Նուբարաշենի բնակիչների խնդրանքով կոյուղաջուր էին բերել որպես նվեր քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար: Անակնկալը ավարտվեց Երկիր Ծիրանի անդամների , մասնավորապես Մարինե Խաչատրյանի նկատմամբ բռնությամբ և հարձակումով: Փաստաբան  Հայկուհի Հարությունյանը, հետևելով իրադարձությունների զարգացմանը, նշում է, որ երկուստեք քրեական գործ է հարուցվել և Երկիր Ծիրանի անդամների նկատմամբ, […]