Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Կին դատապարտյալների առողջական խնդիրները «Աբովյան» ՔԿՀ-ում

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները 2017 թ.-ի դեկտեմբերին  այցելել են ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ: Այցելության ժամանակ դիտորդները հանդիպել են կին դատապարտյալներ Վ. Խ.-ին և Ա. Ա.-ին:

Դատապարտյալ Վ. Խ.-ն Դիտորդների խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ խոսում էր հևալով, շնչահեղջ էր լինում, գունատ էր և դժվարությամբ էր տեղաշարժվում: Վ.Խ.-ի համոզմամբ՝ ինքն ունի սրտի աշխատանքի անբավարարվածություն, բազմիցս հետազոտվել է և կարիք ունի ստենդավորման, սակայն ստենդավորում չի արվել, քանի որ վերջինիս սրտի անոթների պատերը չափազանց բարակ են, և իր առողջական վիճակը գնալով ավելի է վատանում։

Դատապարտյալ Ա. Ա.-ն հիպերտոնիկ կրիզի արդյունքում տարել էր ինսուլտ, անկողնային հիվանդ էր, և նրա խնամքը հոգում էր կին դատապարտյալներից մեկը: Խմբի անդամները պարզել են, որ վերջինիս մի քանի անգամ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, սակայն իրավիճակի փոփոխություն դեռևս չկա: Նման անձանց քրեակատարողական հիմնարկում խնամելը չափազանց դժվար է, քանի որ  քրեակատարողական հիմնարկները հարմարեցված չեն նման ծանր հիվանդներին խնամելու համար:

Վերոգրյալի հիման վրա Դիտորդների խմբի անդամները 2017 թ.-ի դեկտեմբերի 20-ին թիվ 17-91 և թիվ 17-92 ընթացիկ հաշվետվություններով դիմել են ՀՀ արդարադատության նախարարություն՝ առաջարկելով քննարկել ծանր հիվանդության հիմքով Վ. Խ.-ին և Ա. Ա.-ին պատժից ազատելու հարցը: 2017 թ.-ի դեկտեմբերի 27-ին և 29-ին Դիտորդների խումբը ստացել է ՀՀ արդարադատության նախարարության՝ թիվ 17-91 և թիվ 17-92  ընթացիկ հաշվետվությունների պատասխան գրությունները:

Պատասխան գրությունների մեջ երկու կին դատապարտյալների մասով էլ նշվում է, որ նշված հիվանդությունների ախտահարման աստիճանը չի համապատասխանում ՀՀ կառավարության պատիժը կրելուն խոնչընդոտող ծանր  հիվանդությունների ցանկին և դատապարտյալների առողջական վիճակի բարելավմանն ուղղված որևէ քայլ չի ձեռնակվել:

Աղբյուրը՝ http://pmg.am/index.php/hy/news/successful-cases/417-2018-01-17-11-34-12

INTERESTING POSTS

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն