Կին դատապարտյալների առողջական խնդիրները «Աբովյան» ՔԿՀ-ում
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները 2017 թ.-ի դեկտեմբերին այցելել են ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ: Այցելության ժամանակ դիտորդները հանդիպել են կին դատապարտյալներ Վ. Խ.-ին և Ա. Ա.-ին: Դատապարտյալ Վ. Խ.-ն Դիտորդների խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ խոսում էր հևալով, շնչահեղջ էր լինում, գունատ էր և դժվարությամբ էր տեղաշարժվում: […]