Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Հանդիպում լրագրողների հետ

2019թ. հոկտեմբերի 28-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» Հկ-ում տեղի է ունեցել հանդիպում ռուսաստանյան լրագրողների  և բլոգերների հետ:

Հանդիպման ընթացքում լրագրողները հարցեր են ուղղել կազմակերպության գործունեության վերաբերյալ, հետհեղափոխական Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին, ներկայումս ընթացող քաղաքական գործընթացների, տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ:

Կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրել է կազմակերպության կողմից մարդու իրավունքների ոլորտում  ծավալված գործունեության վերաբերյալ տեղեկատվություն :

Մասնավորապես՝ Հայկուհի Հարությունյանը անդրադարձ է կատարել 2015թ. 2016թ., 2018թ.-ին խաղաղ հավաքների ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումների խնդրահարույց դեպքերին, ինչպես նաև այդ գործերի և առանձին գործերի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատներին:

Հ. Հարությունյանը արձանագրել է, որ  տեղի ունեցած զանգվածային խախտումների հարցը ոչ միայն իրավական, այլ քաղաքական գնահատականի և օրակարգի հարց պետք է դառնա և իշխանությունները պետք է ձեռնարկեն հաշտության միջոցներ՝ տրամադրելով փոխհատուցում ոչ միայն նյութական, այլ նաև բարոյական վնասների համար, որ յուրաքանչյուր քաղաքացի կրել է:

Հ. Հարությունյանը տեղեկացրել է, որ կազմակերպության կողմից տարբեր օրենսդրական փոփոխությունների առաջարկների վերաբերյալ ներկայացվել են այլընտրանքային կարծիքներ և  մարդու իրավունքներին առնչվող օրենքի նախագծերի վերաբերյալ դիտարկումներ:

Անդրադարձ է կատարվել նաև  Դատական և իրավական 2019-2023թթ. բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող բարեփոխումների ծրագրին, ոստիկանության համակարգում 2020-2023 թթ.-ին նախատեսված բարեփոխումների ծրագրին, մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրին, քրեակատարողական համակարգում բարեփոխումների ծրագրին, դրանց առնչությամբ առկա հիմնական մտահոգություններն ու դրական միտումները:

Հ. Հարությունյանը առանցքային է համարել իրականցվող բարեփոխումները, սակայն  շեշտել է, որ իրականացման  գործընթացում չի պահպանվել կառույցների միջև կապը կարևորագույն հարցերի շուրջ և այդ կապը խթանելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հանրային քննարկումներ: Քննարկվել են նաև հետհեղափոխական Հայաստանում կառավարման և ուժային կառույցների վերաբերյալ հիմնական խնդիրները:

Հ. Հարությունյանը կարևոր է համարել բոլոր կառույցների կողմից իրավունքահեն մոտեցման ձևավորումը, որտեղ անձի իրավունքը գերակա կլինի բոլոր իրավիճակներում:

 

post

Meeting with journalists

INTERESTING POSTS

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն