
Դատարանը պարտավորեցրել է ՄՍԾ-ին ԻՊԱՍ-ի վստահորդին հատուցել ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված նյութական վնասը
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Նինա Հակոբյանի վստահորդը նախկինում
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Հասմիկ Հարությունյանը դիմել է Արաբկիր-Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և անձի իրավունքների խախտումները վերացնելու պահանջի մասին:
Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 2-ին, «Նուբարաշեն» և «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում խոչընդոտել են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ աշխատակից Արման Սահակյանի և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ աշխատակից Հասմիկ Հարությունյանին՝ կատարելու իրենց դիտորդական աշխատանքը՝ որպես ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներ։
2017թ.-ի ապրիլի 3-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից քրեական գործ հարուցելու վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Հատուկ քննչական ծառայություն, այն հիմքով որ ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող խմբի անդամներ Արման Սահակյանին և Հասմիկ Հարությունյանին արգելել են մուտք գործել «Նուբարաշեն» և «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ: ՀԿԾ-ն սակայն որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը հարուցելը մերժելու մասին:
2017թ.-ի ապրիլի 25-ին Հասմիկ Հարությունյանը վերադասության կարգով բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն Հատուկ քննչական ծառայության որոշման դեմ՝ գտնելով, որ չի կատարվել գործի արդյունավետ քննություն: ՀՀ գլխավոր դատախազության կողմից որոշում է կայացվել մերժել քննիչի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու դեմ ներկայացված բողոքը:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դիմումն ընդունվել է վարույթ: 2017թ. օգոստոսի 1-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է,հաջորդ դատական նիստը կկայանա ս.թ. սեպտեմբերի 12-ին, ժամը 17:00-ին:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Նինա Հակոբյանի վստահորդը նախկինում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում քրեական