Եվրադատարանը կքննի ընդդիմադիրների դեմ որոշումների իրավաչափությունը (տեսանյութ)
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջիկայում քննության կառնի Հայաստանից ստացված քաղաքական նշանակության հերթական գործը։ Եվրոպական ատյանն օրեր առաջ գրանցել է ընդդիմադիր գործիչներ Հովսեփ Խուրշուդյանի, Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Վահագն Ղումաշյանի գանգատները։ «Սասնա ծռեր» գործողությունից հետո կալանավորված ընդդիմադիրները բողոքարկում են իրենց կալանավորելու որոշումների իրավաչափությունը։
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու մեջ մեղադրվող ընդդիմադիրները կալանավորվել էին անցած ամառ՝ Սարի թաղում հուլիսի 29-ի քաղաքական հավաքներից հետո։ Կալանավայրում 1-2 ամիս անցկացնելուց հետո ազատ էին արձակվել, բացառությամբ Անդրիաս Ղուկասյանի։
Աղբյուրը՝ http://www.a1plus.am/1563170.html
https://prwb.am/new/2017/08/23/%D5%B4%D5%AB%D5%A5%D5%A4-%D5%A8-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B0-%D5%AD%D5%B8%D6%82%D6%80%D5%B7%D5%B8%D6%82%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A4-%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A1/
post
The ECHR will examine the legitimacy of the (video) decisions made against the opposition

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի

2026թ․ փետրվարի 3-ին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում քաղաքացիական և