Ըստ հաղորդման` ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձինք բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ Սևակ Ոսկանյանի հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Այսպես, Սևակ Ոսկանյանը հաղորդում է տվել, որ 2017 թվականի օգոստոսի 18-ին ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից բռնի ուժով բերման է ենթարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, որտեղ հանցագործության կատարման վերաբերյալ խոստովանություն կորզելու նպատակով նույն պաշտոնատար անձինք […]

Եվրադատարանը կքննի ընդդիմադիրների դեմ որոշումների իրավաչափությունը (տեսանյութ)

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջիկայում քննության կառնի Հայաստանից ստացված քաղաքական նշանակության հերթական գործը։ Եվրոպական ատյանն օրեր առաջ գրանցել է ընդդիմադիր գործիչներ Հովսեփ Խուրշուդյանի, Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Վահագն Ղումաշյանի գանգատները։ «Սասնա ծռեր» գործողությունից հետո կալանավորված ընդդիմադիրները բողոքարկում են իրենց կալանավորելու որոշումների իրավաչափությունը։ Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու մեջ մեղադրվող ընդդիմադիրները կալանավորվել էին անցած ամառ՝ Սարի […]