Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Հյուման Ռայթս Հաուս Երևանի Կիսամյա Համառոտ Զեկույց 2017 հուլիսի 20

ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

2017-ի հունվարից հուլիս ամիսներին դիտարկված ճնշումների և իրավախախտումների դեպքերը հիմք են արձանագրելու, որ Հայաստանում իրավապաշտպանների և իրավապաշտպան գործունեության պայմանները անբավարար են՝ քաղաքացիների և հանրային խմբերի շահերն ու իրավունքները լիարժեքորեն պաշտպանելու համար։

Հիմնարար աննպաստ գործոն են իրավապաշտպանների, իրավունքների և հանրային շահերի պաշտպանների, բնապահպանների, փաստաբանների հանդեպ պետական ինստիտուցիոնալ խոչընդոտները, անհավասար վերաբերմունքը և բիզնես կառույցների առաջացրած արգելքները։ Ակնառու է, որ իրավապաշտպանները և հանրային շահերի պաշտպան ակտիվիստները բախվում են ոչ միայն Հայաստանի անկատար դատաիրավական համակարգին, այլև պետության կառավարման հաստատությունների (անգամ Երևանի քաղաքապետարանի) առա- ջացրած խոչընդոտներին, պետականամերձ հաստատությունների, պետության կողմից խրախուսվող պահպանողական մշակույթի, ինչպես նաև վերջին տարիներին թափ առած հակաիրավապաշտպան ակտիվիստների և բիզնես ոլորտի ու կուսակցական շահերի ջատագով ՀԿ-ների առաջացրած արգելքներին: Հանրայնորեն տեսանելի գործիչ- ները և իրավապաշտպանները (հատկապես կանանց և ԼԳԲՏ+ իրավապաշտպանները) դառնում են բարոյական պարսավանքների, ատելության և թշնամանքի թիրախ։

Հատկանշական է, որ այսպիսի թիրախավորման արշավները, կառավարվում և ուղղորդվում են պետական մարմինների հովանավորչությամբ։ Որպես հետևանք վերջին տարիներին Հայաստանում ծաղկում են ապրում կոնկրետ կուսակցական և պետական գործիչների հետ փոխառնչվող, ծպտյալ կերպով Հայաստանում ռուսամետ քաղաքականությանը և մեծ բիզնեսի շահերին աջակցող հասարակական կազմակերպություններ, որոնք ոչ միայն լուտանքներ, զրպարտություն, ատելության խոսք և սպառնալիքներ են տարածում իրավապաշտպանների հասցեին, այլև առաջ են մղում տվյալ քաղաքական հոսանքների շահերը՝ ի հաշիվ Հայաստանի քաղաքացիների շահերի և իրավունքների պաշտպանության։

ՀՌՀ Երևանի Կիսամյա Համառոտ Զեկույց_2017

post

Human Rights House Yerevan’s Midterm Summary Report 20 July, 2017

INTERESTING POSTS

Ջատագովության մասնագետ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում ջատագովության