Դատարանը պարտավորեցրել է ՆԳՆ-ին տրամադրել ցուցարարների դեմ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկությունը
Վարչական դատարանը 2025թ. հունվարի 16-ին Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) պարտավորեցրել
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Կազմակերպությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիսի 8-ին իր կամքին հակառակ և օրինական ներկայացուցչի պահանջով քաղաքացի Գ.Ն-ն ապօրինաբար տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոն: Գ.Ն-մ դեռևս 2013 թվականին ներպետական օրենսդրության խախտմամբ ճանաչվել էր անգործունակ: Քաղաքացուն անգործունակ ճանաչելու որոշումը ՀՀ ներպետական ատյանների կողմից կայացվել է վերջինիս կնոջ դիմումի հիման վրա, այն բանից հետո, երբ քաղաքացին ցանկություն է հայտնել ամուսնալուծվել կնոջից և տնից վտարել նրան: Ըստ էության, ՀՀ ներպետական դատարանները, աչք փակելով Գ. Ն.մոտ հոգեկան խանգարման բացակայության վրա, տեղիք են տվել վերջինիս կնոջ ներկայացրած դիմումին և քաղաքացուն ճանաչել անգործունակ՝ խախտելով վերջինիս Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով ամրագրված մի շարք իրավունքները:
2015 թվականից մինչ օրս ընթացքի մեջ է քաղաքացի Գ.Ն. գործունակության վերականգնման գործընթացը, ինչը իր բարդությամբ, երկարությամբ և ընթացակարգային խախտումներով բացասաբար է անդրադարձել առանց այդ էլ զառամյալ և առողջական խնդիրներ ունեցող Գ. Ն. վրա: 2016 թվականին Գ. Ն. օրինական ներկայացուցչի փոփոխության համար սկսված դատական գործընթացի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը ընդունել է, որ հաշվի առնելով Գ. Ն. և նրա որդու միջև լարված և կոնֆլիկտային հարաբերությունները, նշանակված խնամակալի որոշումը ենթակա է վերանայման: Այնուհանդերձ, Գ. Ն. խնամակալ մինչ օրս շարունակում է մնալ նրա որդին:
2017 թ հունիսի 8-ին Գ. Ն. որդին, ով հանդիսանում է նրա խնամակալը, Գ. Ն. կամքին հակառակ վերջինիս տեղափոխել է Նուբարաշեն հոգեբուժական հաստատություն՝ ցանկանալով մեկուսացնել հորը:
Հայտնում ենք, որ Գ. Ն. ապօրինի պահվում է հոգեբուժական հաստատությունում, ինչի պայմաններում խախտվում են նրա մի շարք իրավունքներ:
Կազմակերպությունը հետամուտ է լինելու իր շահառուի խախտված իրավունքների ճանաչմանն ու վերականգնմանը, ինչպես նաև իրավասու մարմիններին պատասխանատվության ենթարկելուն:
post
A CITIZEN IS ILLEGALLY KEPT IN “NUBARASHEN” PSYCHIATRIC HOSPITAL
Վարչական դատարանը 2025թ. հունվարի 16-ին Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) պարտավորեցրել
Азербайджанское правосудие применяет сфабрикованные дела и пытки не только по
«Սա միայն այնտեղ գտնվող 23 և հիմա կեղծ դատարանի առաջ
Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների անունից ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և