Արևելյան գործընկերության անդամ երկրներում ՔՀ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում ուսումնասիրություն
Հրապարկվել է «Արևելյան գործընկերության անդամ երկրներում քաղաքացիական հասարակության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում Մաս 2. պրակտիկա և իրականացում» նոր ուսումնասիրությունը: Վերջինս ներառում է Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից և Բելառուսից ներկայացված 24 դեպքերի ուսումնասիրություններ, յուրաքանչյուր երկրի համար նախատեսված առաջարկություններ, ինչպես նաև Արևելյան գործընկերության տարածաշրջանային ռազմավարություն:
Վեց երկրների վերլուծաբաններն ուսումնասիրել են թե որքանով են օրենքներն և քաղաքականությունները կիրառվում և իրականացվում: Այս ուսումնասիրությանը նախորդել է «Արևելյան գործընկերության անդամ երկրներում քաղաքացիական մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում Մաս 1. Օրենքներ և քաղաքականություններ», որտեղ ներկայացվել է յուրաքանչյուր վեց երկրներում քաղաքացիական մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում կարգովորող օրենքների և քաղաքականությունների շրջանակը: Վերոնշյալ հրապարակումները «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը տարածաշրջանում որոշումների կայացման գործընթացում» Արդյունավետ կառավարման համագործակություն ծրագրի մաս են կազմում, որն ամրապնդում է տարածաշրջանային համագործակցությունը՝ բարելավելով ՀԿ-ների գործունեություն ծավալելու միջավայրը, ստեղծելով վերջիններիս ակտիվ մասնակցության մեխանիզմներ և նպաստելով Արևելյան գործընկերության անդամ երկրներում քաղաքացիական հասարակության մասնակցության մշակույթը:

ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները առաջարկներ են ներկայացրել Հանրության գերակա շահի

Արթուր Օսիպյանի անօրինական և ընտրովի քրեական հետապնդման վերաբերյալ Մենք՝ քաղաքացիական

Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման կենտրոնում քաղաքացու մահվան վերաբերյալ Մենք՝ ներքոստորագրյալ

Քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի և ընտրովի արդարադատության բացառման անհրաժեշտության վերաբերյալ