2024 թվականին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացված մրցույթների դիտարկման ամփոփում
2024 թվականին կազմակերպվել է Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնների համալրելու նպատակով
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի կողմից 02.04.2017թ.-ի ընտրությունների ընթացքում դիտորդներին և Դաշինքի անդամ կազմակերպություններին իրավաբանական աջակցություն էին ցուցաբերում 27 իրավաբաններ:
Քվեարկության օրը դիտորդների կողմից գրանցվել է շուրջ 3058 խախտման վերաբերյալ ահազանգ, որոնցից 205 դեպքով դիտորդները ահազանգել են իրավաբանական խմբին:
Դիտորդներից ստացված 205 ահազանգերի կապակցությամբ իրավաբանները դիտորդներին տրամադրել են բանավոր խորհրդատվություն, կազմել անհրաժեշտ գրավոր փաստաթղթեր՝ դիմումներ, բողոքներ, առաջարկություններ և հանցագործության վերաբերյալ հաղորդումներ: Ըստ այդմ՝ ահազանգերը կարելի է բաժանել հետևյալ խմբերի. – Զանգեր, որոնք հետապնդել են խորհրդատվական նպատակ (այս կամ այն նորմի մեկնաբանություն, օրենքով սահմանված կարգ, իրավիճակի լուծում և այլն). – Ընտրական ընթացակարգի հետ կապված խախտումների վերաբերյալ ահազանգեր, որոնք դիտորդը չի կարողացել լուծել ինքնուրույն. – Դիտորդի իրավունքների խախտումներ. – Ակնհայտորեն հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկություններ:
Այն դեպքերում, երբ խնդիրը վերաբերել է խորհրդատվության կամ ընթացակարգային և (կամ) դիտորդի իրավունքների խախտմանը, իրավաբանները փորձել են գտնել արագ արձագանքման մեխանիզմ և խնդիրները վերացնել՝ լուծել տեղում, ինչին հնարավոր է եղել հասնել օրենքով սահմանված կարգի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելով, հանձնաժողովի նախագահի հետ հեռախոսազրույցի միջոցով, մի քանի դեպքով տարածքային ընտրական հանձնաժողովներին և ոստիկանության թեժ գծին ահազանգելով:
Իսկ երբ դիտորդների կողմից բարձրացված խնդիրը վերաբերել է հանցագործության վերաբերյալ տեղեկություններին, և դրանց վերաբերյալ առկա են եղել որոշակի վերաբերելի ապացույցներ, կազմվել են հանցագործության մասին հաղորդումներ և ներկայացվել ՀՀ ոստիկանություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ինչպես նաև հրապարակվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի www.hcav.am կայքում:
Այն ահազանգերը, որոնք վերաբերել են տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունների, անգործության կամ որոշման իրավաչափությանը, և դրանք հնարավոր չի եղել լուծել ահազանգի, խորհրդատվության կամ այլ միջոցով՝ իրավասու ընտրական հանձնաժողովին է ներկայացվել դիմում, բողոք կամ առաջարկություն:
2024 թվականին կազմակերպվել է Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնների համալրելու նպատակով
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է մեկօրյա դասընթաց,
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն համագործակցության է հրավիրում հանրային