ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
Համաձայն Եվրոպայի Խորհրդի կողմից հրապարակված հարցման արդյունքների՝ որն իրականացվել է Եվրոպայի Խորհրդի 47 երկրների, ինչպես նաև Բելառուսի մոտավորապես 940 լրագրողների հրաղորդումների հիման վրա Եվրոպայում լրագրողները իրենց աշխատավայրերում հաճախակի ենթարկվում են լուրջ անհիմն սպառնալիքների և բռնության, ինչը շատերի մոտ վախի զգացում առաջացնելու արդյունքում հանգեցնում է նաև վերջիններիս ինքնագրաքննության:
2016 թվականի ապրիլ-հուլիս ամիսների ընթացքում իրականացրած հարցմանը մասնակից լրագրողների մեկ երրորդը ենթարկվել է ֆիզիկական բնույթի բռնության: Համաձայն հարցմանը մասնակից լրագրողների 69 տոկոսի հաղորդումների՝ վերջիններիս նկատմամբ կիրառված ամենատարածված բռնության տեսակն եղել է հոգեբանական բնույթի (ահաբեկում, սպառնալիք, զրպարտություն և նվաստեցում): Երկրորդ ամենատարածված բռնությունը ըստ լրագրողների հաղորդումների 53 տոկոսը` դրսևորվել է հիմնականում մեղադրանքների տեսքով՝ անձնական բնույթի հետապնդումներ, հրապարակային զրպարտություն և այլն: Լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունները եղել են նաև որոշակի խմբերի կողմից դրսևորվող սպառնալիքների տեսքով (50 տոկոս), ահաբեկում ուժով (46 տոկոս), ահաբեկում քաղաքական խմբերի կողմից (43 տոկոս), թիրախավորված հետապնդում (39 տոկոս) և ահաբեկում ոստիկանների կողմից (35 տոկոս):
Եվրոպայի խորհրդի կողմից իրականացրած սույն հարցումն իրականացվել է առցանց անանուն եղանակով՝ 5 լեզուներով պատրաստված հարցաթերթիկների միջոցով:
post
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով
Կարևոր է, թե ինչպես են իրավասու մարմինները դատավորի անկախության՝ օրենսդրությամբ
Տուրքերի բարձրացումը նպաստել է դատարանների ծանրաբեռնվածության թուլացմանը, հավաստիացնում են Արդարադատության