Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

«Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման Արևելյան գործընկերության երկրներում» ծրագիր

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2015 թվականի սեպտեմբերի 1-ից Վիշեգրադի միջազգային հիմնադրամի  հետ համագործակցությամբիրականացնում է «Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքիգերակայության և արդյունավետ կառավարման»  ծրագիրը: Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի  և Վրաստանի տեղական քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունները իրավունքի գերակայության և լավ կառավարման (rule of law and good governance) մոնիթորինգի ոլորտում՝ օգտագործելով Վիշեգրադյան 4 երկրների՝ Լեհաստանի, Չեխիայի, Հունգարիայի, Սլովակիայի փորձը:

Ծրագիրը կնպաստի շահառուների հետ համագործակցությանը, ժողովրդավարական փոփոխության և ինտեգրման գործընթացին, նրանց կարողությունների զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը:   «Ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնելդասընթաց «Լավ կառավարման մասնակցային մոնիթորինգ և վերլուծություն» և «Ապացույցների վրահիմնված իրավունքի գերակայության և լավ կառավարման շահերի պաշտպանություն» թեմայով՝ Հունգարիայից ևՍլովակիայից ժամանած փորձագետների մասնակցությամբԴասընթացի ժամանակ կուսումնասիրվի հատկապես Լեհաստանի Քաղաքացիական դատարանի մոնիթորինգի արդյունքները և Եվրոպական միության լավ կառավարման այլ ծրագրեր՝ Արևելյան Եվրոպայի երկրների փաստերի վրա հիմնված:

Դասընթացից հետո կիրականացվի չորսամսյա մոնիթորինգ՝ դասընթացին մասնակցած անձանց պարտադիր մասնակցությամբ, որից հետո կպատրաստվիհաշվետվություն հայերեն և վրացերեն լեզուներով: Ներդրված փորձը կտարածվի նաև Արևելյան գործընկերության այլ երկրների շրջանում՝ Արևելյան գործընեկության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների տարեկան հանդիպումների միջոցով, որտեղ երկրների ներկայացուցիչները կմասնակցեն թեմատիկ խմբերով:

INTERESTING POSTS