
Կանայք՝ փոփոխությունների առաջամարտիկներ. ԻՊԱՍ-ը ՀԱՀ պանելային քննարկմանը
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը
2014 թ. հուլիսի 22-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության աշխատակից Հայկ Թադևոսյանը մասնակցեց «Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) հասարակական կազմակերպության կողմից անցկացված «Ցանցային իրավունք և անվտանգություն» թեմայով եռօրյա դասընթացին:
Դասընթացի մեկնարկի կապակցությամբ իր ողջույնի խոսքն էր հղել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը, որում մասնավորապես նշված էր. «Ինչպես Հայաստանում, այնպես էլ ԵԱՀԿ տարածքի այլ երկրներում քաղաքացիական հասարակական կազմակերպությունների համար կարևոր է նոր մեդիա տեխնոլոգիաների կիրառմամբ ներդրում ունենալ սոցիալական զարգացման գործում: Քանի որ նոր մեդիա տեխնոլոգիաները շարունակում են արագորեն զարգանալ, ուրախ եմ աջակցելու այս դասընթացի կազմակերպմանը, որտեղ լրագրողները, բլոգերները, քաղհասարակության ակտիվիստները և փորձագետները համախմբվել են ներկայացնելու քաղաքացիական ներգրավվածությանը խթանող իրենց փորձը»:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության աշխատակից Հայկ Թադևոսյանը կարևորում է նման միջոցառումների մանսկցությունը և նշում, որ հատկանշական է այն փաստը, որ Հայաստանն արդեն իսկ վավերացրել է կիբեր-հանցագործությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, վավերացրել է այդ կոնվենցիայի առնչությամբ առկա արձանագրությունները, Հայաստանը նաեւ միացել է համակարգչային տեղեկատվության բնագավառում հանցագործների դեմ պայքարի ԱՊՀ երկրների համաձայնագրին եւ միջազգային այլ պայմանագրերի ու փաստաթղթերի, բայց միեւնույն է այդ ոլորտը մնում է բաց եւ ոչ լավ ուսումնասիրված:
post

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի

ԻՊԱՍ ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա Մելիքյանը մասնակցել է փետրվարի

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝