
Կանայք՝ փոփոխությունների առաջամարտիկներ. ԻՊԱՍ-ը ՀԱՀ պանելային քննարկմանը
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնում ոստիկանության կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ դրսևորած անահամաչափ ուժի, բռնությունների, քաղաքացիների խաղաղ հավաքի իրավունքի ոչ իրավաչափ միջամտության և քաղաքացիներին անօրիական կարգով բերման ենթարկելու կապակցությամբ:
Կազմակերպությունը հիշեցնում է, որ յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների իրավունք ունի, և այդ իրավունքի իրացումը երաշխավորված է նաև Հայաստանի Հանրապետության կողմից: Հավաքների ազատությունը համարվում է գործող ժողովրդավարության հիմքերից մեկը. հավաքվելու ազատության էությունն այն է, որ պետք է իրականացվի առանց որևէ միջամտության:
Չնայած այս հանգամանքին 2014 թվականի հունիսի 23-ին խաղաղ հավաքի ժամանակ ոստիկանության գործողությունները ոչ միայն չեն բխել այս սկզբունքներից, այլև խախտել են հավաքի մասնակիցների կարծիքն ազատ արտահայտելու և խոսքի ազատության, միավորումներ կազմելու, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, խոշտանգումներից, դաժան անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի զերծ մնալու իրավունքները:
Այսպես.
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հորդորում է ոստիկանությանը զերծ մնալ նման վարքագծի դրսևորումից և խուսափել անձանց իրավունքների հնարավոր հետագա խախտումներից:
Կազմակերպությունը փաստում է, որ ոստիկանության կողմից դրսևորված վարքագիծն ավելի շատ բնութագրական է ոստիկանության` որպես ուժային կառույցի գործունեությանը և հակասում է ոստիկանության` քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանություն ապահովելու առաքելությանը: Ավելին՝ դրսևորած վարքագիծը չի բխում ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգից, գործողությունների ծրագրից, ավելին` այն ոչ թե ամրապնդում է ոստիկանություն-քաղաքացի կապը, այլև հասարակության կողմից ոստիկանության նկատմամբ բացասական վերաբերմունքի և անվստահության խորացման հիմք է հանդիսանում:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը միաժամանակ իր պատրաստակամությունն է հայտնում իրավական աջակցություն տրամադրել ոստիկանության գործողությունների արդյունքում տուժած բոլոր քաղաքացիներին:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի

ԻՊԱՍ ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա Մելիքյանը մասնակցել է փետրվարի

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝