ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից նախագծերի փաթեթների վերաբերյալ
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
2014 թվականի մայիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն Ազատության հրապարակում երկրորդ անգամ մասնակցեց Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում կազմակերպված ցուցահանդեսին:
Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպությունը ներկայացավ իր՝ «ՀՀ-ում արդարադատության համակարգի հզորացում՝ ԵՄ իրավունքի ուսումնասիրության միջոցով» նախագծով:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի աշխատակիցները ներկայացրեցին նախագծի ընթացքում իրականացված գործողությունները և դրանց արդյունքները: Դրանց թվում ներկայացվեցին ԵՄ իրավունքի վերաբերյալ երկու աշխատաժողովները, համալսարաններում ԵՄ իրավունքի դասավանդման առարկայական ծրագրերը, տեղեկատվական կայք-ռեսուրսի ստեղծումը, դատախաղ-մրցույթը, որը իր ֆորմատով առաջինն էր Հայաստանում: Դատախաղի մրցույթի հաղթող թիմը ուսումնաճանաչողական այցելություն է իրականացրել Եվրոպական միության մի քանի կառույցներ և մասնավորապես՝ Եվրոպական Միության Արդարադատության Դատարան՝ Լյուքսեմբուրգ, և այլն:
Տեղեկատվական ցուցահանդեսի մասնակիցների մոտ մեծ էր հետաքրքրվածությունը հատկապես ԻՊԱՍ-ի կողմից հրատարակված «Եվրոպական միության իրավունք» դասընթացի ձեռնարկի, ինչպես նաև «Եվրոպական միության արդարադատության դատարանի նախադեպային գործեր» ժողովածուի հանդեպ:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ծանոթանալով «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի տաղավարին, ինչպես նաև տրամադրվող նյութերին, մեծ ոգևորություն հայտնեց և ընդգծեց ՀԿ-ի կատարած աշխատանքի կարևորությունը:
Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ներկայացրել է նաև Հայաստանում ԵՄ օժանդակությամբ իրականացվող 60-ից ավելի ծրագրեր` կրթության, աղքատության նվազեցման, առևտրի, երիտասարդական նախագծերի, մշակույթի, բնապահպանության և այլ ոլորտներից: Միևնույն ժամանակ տեղի են ունեցել մշակութային միջոցառումներ, վարպետության դասեր, ներկայացվել են եվրոպական ավանդական և ժամանակակից երգ ու պար:
post
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2022 թվականի երկրորդ կիսամյակի,
Սույն հետազոտությունն ամփոփում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023 թվականի
2025 թ. մայիսի 15-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ հակակոռուպցիոն դատարանի