
ՔՀԿ-ների հայտարարությունը քաղաքացիական հասարակության բնապահպանական կազմակերպություններին թիրախավորելու վերաբերյալ
Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝
Կարևորելով կազմակերպության երկարաժամկետ կառավարման գործընթացն առավել համակարգված կերպով շարունակելը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ապրիլի 6-ին և 7-ին նախաձեռնեց ռազմավարական պլանի մշակմանը նվիրված աշխատաժողով՝ կազմակերպության աշխատակազմի համար: «Երբ մենք ստեղծվեցինք դեռ չէինք պատկերացնում վերջնական արդյունքում ԻՊԱՍ-ը ինչ է դառնալու, կար միայն հստակ պատկերացում թե ինչ խնդիրներ ենք ուզում լուծել, կար Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը փոխելու մեծ ցանկություն»,- նշում է կազմակերպության նախագահ Սիրանուշ Սահակյանը:
Ներկայումս ԻՊԱՍ-ը կայացել է որպես կազմակերպված կառույց և առաջ է եկել առավել համակարգված կերպով աշխատանքը շարունակելու անհրաժեշտություն: Երկօրյա աշխատաժողովն, որն անցկացվեց Ծաղկաձոր քաղաքի «Ռոսիա» հյուրանոցային համալիրում նախաձեռնված էր հենց այդ խնդրի լուծման համար:
Նախաձեռնության հիմնական նպատակն էր մշակել կազմակերպության ռազմավարական պլանը գալիք երեք տարիների համար, փաստաթղթում պետք է հստակ արձանագրում ստանային կազմակերպության գործունեության ուղղությունները և ռազմավարական խնդիրները, որ կազմակերպությունը սահմանում է իր առջև: Աշխատանքային օրվա սկզբում՝ ԻՊԱՍ-ի աշխատակիցները SWOT գործիքի միջոցով վերլուծեցին կազմակերպության ուժեղ ու թույլ կողմերը, ինչպես նաև ուսումնասիրեցին արտաքին աշխարհի մարտահրավերներն ու հնարավորությունները: Այնուհետև ԻՊԱՍ-ի թիմը մասնակցեց թիմային խաղի: Խաղի նպատակն էր պարզել, թե որքանով է աշխատակազմը կայացած որպես ամուր թիմ և որքանով է ունակ կազմակերպված կերպով խնդիրներ լուծել: Մասնակիցների առաջադրանք էր սահմանափակ նյութերով ու սեղմ ժամկետներում լուծել դժվարին մի խնդիր և ստեղծել արդյունք: Մի քանի խմբի բաժանված ԻՊԱՍ-ի թիմը՝ ցուցաբերեց արագ կողմնորոշվելու, ժամանակի արդյունավետ կառավարման, պլանավորման ու աշխատանքը թիմում ճիշտ բաժանելու ունակություններ:
Մասնակից բոլոր խմբերը հաջողությամբ լուծեցին առաջարկված խնդիրը: «Ինձ շատ հետաքրքիր էր աշխատել ԻՊԱՍ-ի թիմի հետ,-նշում է Քեմբրիդջ համալսարանում ուսանած Տիգրան Բերթիզիանը, ով հրավիրված էր համակարգել ռազմավարական պլանի մշակման գործընթացը,- Աշխատանքի հենց սկզբից էլ հասկացա, որ գործ ունեմ կազմակերպված թիմի հետ: Թիմային խաղերի ընթացքում պարզ դարձավ, որ միմյանց հետ արդյունավետորեն աշխատելու հմտություններ թիմում առկա են,-ավելացնում է Տիգրանը,- նաև նկատելի էր փոխօգնության ու փոխարձ դրական ազդեցության ոգի առանց որի անհնար է դրական արդյունք ստեղծել»:
Աշխատանքը շարունակվեց SWOT վերլուծության ընթացքում հավաքագրած տվյալների ուսումնասիրությամբ ու կազմակերպության զարգացման հնարավորությունների դիտարկմամբ: Այնուհետև նախաձեռնվեց ռազմավարական պլանի փաստաթուղթի բովանդակային մասի քննարկումը խմբերով: «Իր գործունեության տարիների ընթացքում կազմակերպությունը հասցրել է կայանալ որպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հստակ ուղություններ ունեցող հասարակական կազմակերպություն, զբաղեցնել իր ուրույն տեղը իրավապաշտպան ՀԿ-ների շարքում»,-նշում է ԻՊԱՍ-ի մոնիթորինգի և սոցիոլոգիական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Ավետիք Մեջլումյանը,-«Թերևս պարբերաբար անհրաժեշտություն առաջանում է վերլուծել անցածդ ուղին ու խորհել ապագայում ծրագրվելիք նախաձեռնությունների մասին՝ չանտեսելով իհարկե միջավայրը, որում գործում ես», -ավելացնում է Ավետիքը: Քննարկման դնելով ԻՊԱՍ-ի անցած ուղին ու ձեռքբերումները՝ մասնակիցները կարողացան ուրվագծել կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները ապագայի համար, ընդգծել այն ոլորտները, որոնցում կազմակերպությունն արդեն հասցրել է կայանալ, ինչպես նաև առանձնացնել կազմակերպության գործունեության համեմատաբար պասիվ ոլորտները, որտեղ դեռ անհրաժեշտ է կարողություններ կառուցել: Կազմակերպության խնդիրների կատարման գործընթացում աշխատակիցների ներգրավվածության խթանումն ու վերջիններիս բավարարվածությունը կարևորելով՝ իրականացվեց նաև աշխատակիցների կարիքների գնահատում: ԻՊԱՍ-ի թիմի յուրաքանչյուր անդամ մատնանշեց իր գործունեության ընթացքում ծագող կարիքը, ինչպես նաև ներկայացրեց այն ներդրումը, որն իր կարծիքով կարող է ունենալ կազմակերպության զարգացման ու առաջխաղացման գործում:
Երկօրյա դասընթացին մասնակցեց նաև Հայկուհի Հարությունյանը, ում առաջարկված էր կազմակերպության նախագահումը: Ռազմավարական պլանավորման աշխատանքներին մասնակցելը Հայկուհու համար հնարավորություն էր գործնականում պատկերացնել կազմակերպության ներուժն ու հնարավորությունները, աշխատակիցների մոտիվացիան ու մասնագիտական հետաքրքրությունները:
ԻՊԱՍ-ի թիմը վերադարձավ Ծաղկաձորից գործունեության զարգացման նոր գաղափարներով և ձևակերպած ռազմավարական ուղղություններով առաջիկա երեք տարիների համար: Կազմակերպության աշխատակիցները նշում են, որ աշխատաժողովից հետո իրենց համար շատ ավելի հստակ ու պատկերավոր դարձավ, թե կոնկրետ ինչ խնդիրների լուծման համար են ամեն օր աշխատանքներ իրականացնում: ԻՊԱՍ-ում շարունակվում է եռանդուն աշխատանքը կազմակերպության նպատակները իրականություն դարձնելու ուղղությամբ: Ռազմավարական պլանի մշակումը օգնեց ԻՊԱՍ-ի թիմին այդ խնդրին այսուհետ մոտենալ առավել համակարգված ու ուղղորդված:
post
https://prwb.am/2013/04/26/prwb-takes-part-skills-development-workshop/

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի

2026թ․ փետրվարի 3-ին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում քաղաքացիական և