Գուրգեն Մարգարյանի գործը մարդու իրավունքների եվրոպական դատարանում
Գուրգեն Մարգարյանի գործով արդարադատությանը պետք է վերականգնվի: Ազգային ատելության և մոլեռանդության հողի վրա հայ սպայի սպանության համար Հունգարիայի Հանրապետությունում ցմահ դատապարտված Սաֆարովի արտահանձնման հետ կապված անարդարության զգացումը ծնվել է յուրաքանչյուր հայի սրտում:
Գուրգեն Մարգարյանի մորեղբայր Սամվել Մինասյանը, ինչպես նաև նրա համածառայակից՝ սպա Հայկ Մակուչյան (Սաֆարովի մահափորձի զոհը) 2013թ.-ի, փետրվարի 28-ին դիմում են ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության և Հունգարիայի:
Դիմումատուների շահերը Դատարանում այլ փաստաբանների հետ միասին պաշտպանում է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական իրավապաշտպան կազմակերպության նախագահ՝ փաստաբան Սիրանուշ Սահակյանը: Նա նշում է, որ դիմումով մասնավորապես վիճարկվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածի (խտրականության արգելում) խախտումը Ադրբեջանի Հանրապետության կողմից, ինչպես նաև Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտումը Հունգարիայի Հանրապետության կողմից:
post
Gurgen Margarian case filed to the european court of human rights

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի

2026թ․ փետրվարի 3-ին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում քաղաքացիական և