
Հայտարարություն
Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր
Ծրագրի անվանում՝ 2012-2016 թվականների իրավական և դատական բարեփոխումների ռազմավարության գնահատում
Ծրագրի նկարագրություն՝ ծրագրի նպատակն էր գնահատել իրավական և դատական բարեփոխումների ռազմավարության ծրագիրը, որը բաղկացած էր մի քանի մակարդակի գնահատականներից. Առաջինը՝ չափվել են ծրագրի նպատակները և վերջինիս հաջողությունը որոշող արդյունքները: Մակարդակի նպատակն էր սահմանել այն չափը, համաձայն որի ծրագիրը ծառայել էր իր հիմնական նպատակին: Այն նաև ձգտում էր պարզել թե ինչ լրացումներ էին անհրաժեշտ ծրագրի նպատակներին հասնելու համար և ինչ փոփոխություններ էին անհրաժեշտ կատարել յուրաքանչյուր նպատակի ընդհանուր սպասվող արդյունքին հասնելու համար: Եվ վերջապես, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության փորձագետները ուսումնասիրել են ձեռնարկվելիք քայլերի ցանկը պարզելու արդյոք վերջիններս բավարար էին ծրագրի նպատակներին հասնելու համար և անհրաժեշտության դեպքում ծրագրում փոփոխություններ անելու համար: Ծրագրի շրջանակում միջոցառումների համապատասխանությունը միջազգային պարտավորությունների հետ նույնպես գնահատվել է:
Ծրագրի ժամանակահատվածը՝ Օգոստոս 1, 2011թ. – հոկտեմբեր 1, 2011թ.
Դոնոր կազմակերպության անվանում՝ ԵԱՀԿ
Դրամաշնորհի չափը՝ 9,000$

Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ապրիլի 30-ին Երևանում ներկայացվեցին

Հայաստանյան շուրջ 3 տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ ապրիլի 30-ին բաց նամակով

ՀՀ արդարադատության նախարարությունն e-draft.am էլեկտրոնային հարթակում տեղադրել է «Ապօրինի ծագում