ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից նախագծերի փաթեթների վերաբերյալ
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
2019 թ. ապրիլի 2-ին Երևան Քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վ. Լ. Գրիգորյանի նախագահությամբ մերժել է վերացնել ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործը կասեցնելու վերաբերյալ որոշումը:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ստանձնել է 2016թ.-ի հուլիսի 29-ին «Սարի Թաղ» թաղամասում ոստիկանության գործողությունների տուժած քաղաքացիների պաշտպանությունը: 2018 թվականի նոյեմբերի 17-ին կազմակերպության փաստաբանը բողոքարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ոստիկանության գործողությունների օրինականության վերաբերյալ քրեական գործը կասեցնելու որոշումը:
Հատուկ քննչական ծառայության որոշման համաձայն՝ քրեական գործի վարույթը կասեցվել է «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու» պատճառաբանությամբ:
Կազմակերպության ներկայացուցիչը պնդում է, որ նախաքննության մարմինը բավարար և համակողմանի գործողություններ չի ձեռնարկել խաղաղ հավաքի մասնակիցների մի շարք իրավունքների խախտումների վերացման ուղղությամբ, մասնավորապես.
2019 թ. ապրիլի 2-ին Երևան Քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է միայն որոշման եզրափակիչ մասը: Ամբողջական որոշումը ստանալուն պես կազմակերպությունն այն կբողոքարկի ՀՀ Վերաքննիչ դատարան:
Կազմակերպությունն իր բողոքում պնդել է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ իրավական գնահատական չի տվել 2016թ. հուլիսի 29-ին Սարի Թաղում և Խորենացի փողոցում ոստիկանության ծառայողների կողմից օրենքով չնախատեսված կիրառված հատուկ միջոցների օրինականության, համաչափության և անհրաժեշտության հարցին:
Տեղեկացնենք նաև, որ կազմակերպության կողմից 2016թ. հուլիսյան իրադարձությունների (հուլիսի 18-30) վերաբերյալ, այդ թվում 2016 թվականի հուլիսի 29-ին տուժած քաղաքացիների անունից Մարդու իրավունքների Եվրոպական դատարան 32 գանտգատ է ներկայացվել, որից 28 գրանցվել է:
Մասնավորապես, գանգատներում ներկայացվել են բռնության և վատ վերաբերմունքի դեպքերը՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված՝ խոշտանգումների արգելքի ներքո, ոստիկանության կողմից անօրինական բերման ենթարկվելու և ազատությունից զրկելու դեպքերը Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի ներքո, հավաքները ցրելու և անձանց՝ տեղեկատվություն ստանալու անօրինական սահմանափակումները՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված՝ արտահայտվելու ազատության և 11-րդ հոդվածով նախատեսված՝ հավաքների և միավորման ազատության հոդվածների ներքո, ինչպես նաև այս բոլոր 4 դեպքերի կապակցությամբ արձանագրված արդյունավետ պաշտպանության միջոցի բացակայության հարցը ՀՀ դատաիրավական համակարգում՝ Կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված՝ Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի լույսի ներքո:
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2022 թվականի երկրորդ կիսամյակի,
Սույն հետազոտությունն ամփոփում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023 թվականի
2025 թ. մայիսի 15-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ հակակոռուպցիոն դատարանի