Հայաստանը վտանգավոր իրավիճակում է՝ գտնվելով ավտորիտար և ժողովրդավարական երկրների արանքում. Հասմիկ Հարությունյան
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
2020 թվականի հունվարի 1-ից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Բաց Հասարակություն Հայաստանյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Դատական իշխանության անկախության ապահովումը դատաիրավական բարեփոխումների համատեքստում» և «Քննչական կոմիտեի գործունեության մոնիթորինգ» ծրագիրը:
Ծրագիրը բաղկացած է լինելու երկու փուլերից՝
Ծրագրի առաջին փուլի իրականացման նպատակն է ապահովել դատարանների ու դատավորների անկախությունը և բարձրացնել դատական իշխանության ու վերջինիս առնչվող բարեփոխումների արդյունավետությունը:
Ուսումնասիրության շեշտը կդրվի հիմնականում ԲԴԽ հետևյալ գործառույթների վրա, որոնց շուրջ նաև նախատեսվում են փոփոխություններ՝ ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի.
Ծրագրի երկրորդ փուլի իրականացման նպատակն է ապահովել ՀՀ քննչական կոմիտեի ինստիտուցիոնալ անկախությունը, գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, արդյունավետությունն ու արդար դատաքննության չափանիշներին համապատասխանությունը, ինչպես նաև հանրային վստահությունը:
Ծրագրի երկու փուլերում կիրականացվի ներպետական օրենսդրության, վերաբերելի միջազգային չափանիշների, ինչպես նաև այլ պետությունների փորձի ուսումնասիրություն, մշտադիտարկումների և հարցազրույցների իրականացում ոլորտում փորձառություն և աշխատանքային փորձ ունեցող մասնագետների հետ:
Ծրագրի արդյունքում կկազմվի առաջարկությունների փաթեթ, որը ուղղված կլինի վեր հանված օրենսդրական և պրակտիկ խնդիրների լուծմանը:
Կհրավիրվեն աշխատանքային քննարկումներ, որոնք նպատակ կունենան ներկայացնելու ծրագրով իրականացված գործողությունները և դրանց արդյունքները, քննարկելու մշակված առաջարկությունները:
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
«Փաստացի մեկ նամակի միջոցով կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները
«Մի վնասիր սկզբունքը կարևոր է։ Ոչ մեկս էլ չենք ուզում
«Ցավալի և մտահոգիչ է, որ Ադրբեջանը ծանուցել է Կարմիր Խաչի