Հայտերի ընդունման ժամկետը երկարացվել է մինչև 2022թ․ հունիսի 3-ը։
Հաստիքի անվանումը – Փորձագետ-հետազոտող
Գործունեության ժամկետը – 4 ամիս
Գործունեության սկիզբը – հունիսի 10, 2022 թ.
Գործունեության վայրը – ք.Երևան
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում կարճաժամկետ համագործակցության է հրավիրում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված փորձագետի, որը կմիանա ԻՊԱՍ թիմին՝ աջակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության ուսումնասիրության և գնահատման ծրագրի իրականացմանը:
Թեկնածուից պահանջվում է ունենալ գիտելիքներ աշխատանքային իրավունքի ոլորտում Հայաստանի Հանրապետության պարտավորությունների, ՀՀ աշխատանքային օրենսդրության ու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեությունը կարգավորող օրենսդրության վերաբերյալ, ծանոթ լինել աշխատանքային իրավունքներին առնչվող ռազմավարութուններին և քաղաքականության բարեփոխումների ծրագրերին:
Թեկնածուն պետք է օժտված լինի վերլուծական և հետազոտական բարձր կարողություններով, հարցազրույցներ վարելու և տվյալներ հավաքագրելու և վերլուծելու հմտություններով, գրավոր և բանավոր հաղորդակցման կարողություններով:
Փորձագետ-հետազոտողի հիմնական պարտականություններն են.
- ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության ուսումնասիրության և գնահատման համար ոլորտային հետազոտությունների իրականացում, միջազգային չափանիշների ուսումնասիրություն.
- ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության մասին տեղեկատվության հավաքագրման համար անհրաժեշտ գործիքակազմի մշակում.
- Հարցազրույցների իրականացում (ըստ անհրաժեշտության).
- ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության գնահատման զեկույցի պատրաստում և առաջարկությունների մշակում.
- Ջատագովության փաստաթղթի մշակում:
Թեկնածուին ներկայացվող հիմնական պահանջներն են.
- Բարձրագույն իրավաբանական կամ հարակից ոլորտների կրթություն.
- Հարցազրույցներ վարելու և տվյալներ հավաքագրելու հմտություններ.
- Վերլուծական և հետազոտական գործունեության 5 տարվա փորձ, աշխատանքային իրավունքների ոլորտում հետազոտությունների փորձը կդիտարկվի որպես առավելություն.
- Տեղեկությունների հավաքագրման գործիքների մշակման փորձ.
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի ու ռուսերենի աշխատանքային մակարդակի գիտելիքներ.
- Նախաձեռնողականություն.
- Պատասխանատվության բարձր զգացողություն և բարեխղճություն.
- Թիմային և անկախ աշխատելու կարողություն:
Հետաքրքրվող և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը և նախկինում կատարված հետազոտության առնվազն մեկ նմուշ info@prwb.am հասցեին մինչև 2022 թ. հունիսի 3-ը՝ էլեկտրոնային նամակի թեմայում նշելով «Փորձագետ-հետազոտող» վերնագիրը:
Ընտրության փաստաթղթային փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: