Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Համագործակցության հրավեր ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության փորձագետ- հետազոտող

Հաստիքի անվանումը – Փորձագետ-հետազոտող

Գործունեության ժամկետը –  4 ամիս

Գործունեության սկիզբը –  հունիսի 1, 2022 թ.

Գործունեության վայրը – ք. Երևան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում կարճաժամկետ համագործակցության է հրավիրում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված փորձագետի, որը կմիանա ԻՊԱՍ թիմին՝ աջակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության ուսումնասիրության և գնահատման ծրագրի իրականացմանը:

Թեկնածուից պահանջվում է ունենալ գիտելիքներ աշխատանքային իրավունքի ոլորտում Հայաստանի Հանրապետության պարտավորությունների, ՀՀ աշխատանքային օրենսդրության ու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեությունը կարգավորող օրենսդրության վերաբերյալ, ծանոթ լինել աշխատանքային իրավունքներին առնչվող ռազմավարութուններին և քաղաքականության բարեփոխումների ծրագրերին: 

Թեկնածուն պետք է օժտված լինի վերլուծական և հետազոտական բարձր կարողություններով, հարցազրույցներ վարելու և տվյալներ հավաքագրելու և վերլուծելու հմտություններով, գրավոր և բանավոր հաղորդակցման կարողություններով:

Փորձագետ-հետազոտողի հիմնական պարտականություններն են.

  • ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության ուսումնասիրության և գնահատման համար ոլորտային հետազոտությունների իրականացում, միջազգային չափանիշների ուսումնասիրություն.
  • ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության մասին տեղեկատվության հավաքագրման համար անհրաժեշտ գործիքակազմի մշակում.
  • Հարցազրույցների  իրականացում (ըստ անհրաժեշտության).
  • ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության գնահատման զեկույցի պատրաստում և առաջարկությունների մշակում.
  • Ջատագովության փաստաթղթի մշակում:

Թեկնածուին ներկայացվող հիմնական պահանջներն են.

  • Բարձրագույն իրավաբանական կամ հարակից ոլորտների կրթություն.
  • Հարցազրույցներ վարելու և տվյալներ հավաքագրելու հմտություններ.
  • Վերլուծական և հետազոտական գործունեության 5 տարվա փորձ, աշխատանքային իրավունքների ոլորտում հետազոտությունների փորձը կդիտարկվի որպես առավելություն.
  • Տեղեկությունների հավաքագրման գործիքների մշակման փորձ.
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի ու ռուսերենի աշխատանքային մակարդակի գիտելիքներ.
  • Նախաձեռնողականություն.
  • Պատասխանատվության բարձր զգացողություն և բարեխղճություն.
  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն:

Հետաքրքրվող և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը և նախկինում կատարված հետազոտության առնվազն մեկ նմուշ info@prwb.am հասցեին մինչև 2022 թ. մայիսի 25-ը՝ էլեկտրոնային նամակի թեմայում նշելով «Փորձագետ-հետազոտող» վերնագիրը:

Ընտրության փաստաթղթային փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

post
Համագործակցության հրավեր ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության փորձագետ- հետազոտող

INTERESTING POSTS

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն