Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Փաստահավաք զեկույց. «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում»

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից հրապարակվել է «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը։

Զեկույցը հիմնավոր ներկայացնում է Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ գործած պատերազմական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների այն խախտումները, որոնք տեղի են ունեցել 2020թ․ աշնանը՝ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա հետևանքով:

Զեկույցում ներկայացվել են փաստեր Արցախի բնակչության կյանքի, առողջության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի, սեփականության իրավունքների խախտումների, խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելքի, ինչպես նաև շրջակա միջավայրի, մշակութային ժառանգության դեմ հանցագործությունների, լրագրողների թիրախավորման, վարձկանների ներգրավման, պատերազմի վարման արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու մասին։

Զեկույցում ներկայացված ապացույցները հիմնվում են տեղեկատվության բազմաթիվ աղբյուրների տվյալների մանրակրկիտ հավաքագրման և վերլուծության վրա։ Այս աշխատանքների շրջանակում փաստահավաք խումբն այցելել է Արցախ, տեղում փաստագրել ավերվածությունները և մարդու իրավունքների խախտումները։ Հանդիպումներ են եղել ընդհանուր թվով 879 վկայի հետ, ուսումնասիրվել են բռնությունների արդեն իսկ հաղորդված և դեռ չհաղորդված դեպքերը: Զեկույցի օբյեկտիվությունն ապահովելու նպատակով վկայությունների հավաստիությունը ճշտվել է ապացույցների և այլ աղբյուրներից ստացված վերլուծությունների, ռազմական փորձագետների գնահատականների, մարդու իրավունքների իրավիճակի մասին այլ զեկույցների և պաշտոնական զեկույցների միջոցով:

Փաստահավաք զեկույց. «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում»

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել