Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Աշխատանքի հայտարարություն: Ծրագրի օգնական

Աշխատանքի հաստիքը՝ Ծրագրի օգնական

Աշխատանքային տևողությունը 8 ամիս, 1 ամիս փորձաշրջան

Աշխատավայրը՝ ք. Երևան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում աշխատանքի է հրավիրում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված անձանց: 

Աշխատանքային պարտականություններ.

  • Կազմել, վարել, կանոնակարգել Ծրագրի վարչական փաստաթղթերը, իրականացնել ծրագրի վարչական գործառույթները,
  • Աջակցել Ծրագրի թիմին ծրագրային աշխատանքների իրականացման ընթացքում
  • Անհրաժեշտության դեպքում իրականացնել վերլուծություններ և հետազոտություններ
  • Հետևել սահմանված ժամկետների պահպանմանը
  • Կազմակերպել Ծրագրի թիմի հանդիպումները գործընկերների, շահագրգիռ մարմինների հետ
  • Կազմել Կազմակերպության անունից տարածվող ընթացիկ փաստաթղթեր, հրավերներ, հայտարարություններ
  • Կատարել Ծրագրի ղեկավարի այլ հանձնարարություններ

Թեկնածուին ներկայացվող հիմնական պահանջներն են.

  • Բարձրագույն կրթություն իրավագիտության, մարդու իրավունքների, կառավարման ոլորտում կամ հարակից գիտություններում
  • Վերլուծական և հետազոտական կարողություններ ու հմտություններ
  • Գործընկերների հետ կապեր ստեղծելու և պահպանելու կարողություն
  • Համակարգման և բանավոր հաղորդակցության գերազանց ունակություններ
  • Հայերենի ու անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի աշխատանքային մակարդակի գիտելիքներ
  • Նախաձեռնողականություն
  • Պատասխանատվության բարձր զգացողություն և բարեխղճություն
  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն
  • Շարունակական զարգացման և նոր հմտություններ սովորելու ձգտում
  • Տարաբնույթ առաջադրանքներ կատարելու պատրաստակամություն

Հետաքրքվող և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և հետաքրքրության նամակը info@prwb.am հասցեին մինչև 2021 թ. հունիսի 11-ը՝ էլեկտրոնային նամակի թեմայում նշելով Ծրագրի օգնական վերնագիրը:

Ընտրության փաստաթղթային փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

INTERESTING POSTS