Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Կազմակերպության շահառուի վճռաբեկ բողոքը

2020 օգոստոսի 24-ի որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել թիվ ՎԴ/9251/05/19 գործով հայցվոր Աշոտ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը, ում շահերը ներկայացնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան Նինա Հակոբյանը:

2019 թվականի նոյեմբերի 5-ին հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ մտավոր սեփականության գործակալության` ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով հայցվորին պատճառված ոչ նյութական և նյութական վնասների համար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելու պահանջով: Ներկայացվել է նաև միջնորդություն՝ հայցվորին պետական տուրքի վճարումից ազատելու կամ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ՝ այն հիմնավորմամբ, որ հայցվորները պետք է ազատված լինեն իրավունքի խախտման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ հայցով պետական տուրք վճարելու պարտականությունից: Ներկայացված միջնորդությունը մերժվել է, իսկ հայցադիմումը՝ վերադարձվել:

25.11.2019թ. հայցը վերստին մուտքագրվել է ՀՀ վարչական դատարան՝ այս անգամ խնդրելով հետաձգել պետական տուրքի վճարումն այն հիմնավորմամբ, որ հայցվորի ֆինանսական դրույթունը էականորեն նվազել է, քանի որ ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից իրականացված ոչ իրավաչափ վարչարարության պատճառով հայցվորը ստիպված է եղել պաշտպանել իր իրավունքները քաղաքացիական, այնուհետև՝ նաև վարչական դատավարության  ընթացակարգերով և այդ ընթացքում գործունեություն չի ծավալել:

Դատարանը որոշմամբ մերժել է հայցադիմումի վարույթ ընդունումը՝ հիմքում դնելով նախապես ներկայացված՝ պետական տուրքից ազատելու կամ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ ներկայացված միջնորդության մերժումը և հայցադիմումը վերադարձնելուց հետո նշված սխալը չուղղելու հանգամանքը՝ ըստէությանուշադրությանչարժանացնելովնորհանգամանքներովներկայացվածմիջնորդությանըորով Հայցվորին թույլ չի տվել իր գործը քննության առարկա դարձնել Դատարանում և իրացնել իր հիմնարար իրավունքները: Դատարանի կողմից չի հիմնավորվել նաև, թե ինչով է պետական տուրք չվճարելը և նոր միջնորդության ներկայացումը արգելք հանդիսացել ներկայացված նոր միջնորդությունը քննարկելու, հայցը վարույթ ընդունելու և գործը քննելու համար:

2019թ դեկտեմբերի 12-ին «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին»  որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից որոշում է կայացվել բերված վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ:

Կազմակերպության փաստաբանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում անդրադարձ է կատարվել այս խումբ գործերով առկա իրավակարգավորումներով իրավունքի զարգացման խնդիրներին: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացված բողոքում բարձրացվել են հետևյալ հարցերը.

  1. Արդյո՞ք ՀՀ վարչական դատարանը պարտավոր չէր քննարկել նոր հիմքով ներակայացված միջնորդությունը,
  2. Արդյո՞ք անձին պետական տուրքի վճարման գծով արտոնություն չտրամադրելը չի խախտում դատարանի մատչելիության սկզբունքը,
  3. Արդյո՞ք անձին պետական տուրքի վճարման գծով արտոնություն չտրամադրելը չի խախտում անձի՝ պետական մարմինների ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում կրած վնասի հատուցում ստանալու իրավունքը:

Բողոքում բարձրացվել են նաև հետևյալ խնդիրները.

  • Ներպետական օրենսդրությամբ չի սահմանվում, որ պետական մարմինների կողմից պատճառված վնասի հատուցում ստանալու գործերով հայցվորներն ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից:
  • Օրենքում հստակ կարգավորման բացակայության պայմաններում դատարաններին տրված է հնարավորություն՝ կիրառել պետական տուրքի վճարման գծով արտոնություններ, ինչով կարող էր ղեկավարվել Դատարանը՝ սույն գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը քննարկելիս:
  • Հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից անձանց այլ հիմնարար իրավունքների խախտման դեպքերում ևս հայցվորները պետք է ազատված լինեն իրավունքի խախտման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ հայցով պետական տուրքի վճարից՝ հաշվի առնելով դատարանի մատչելիության իրավունքի կարևորությունը խախտված իրավունքի պաշտպանության և վերականգնման համար: