Համագործակցության հայտարարություն: Հետազոտող-իրավաբան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հրավիրում է համագործակցության հետազոտական գործունեության փորձ ունեցող մասնագետի, ով կմիանա ԻՊԱՍ թիմին հետազոտական աշխատանքներին աջակցելու համար:

Թեկնածուից պահանջվում է ունենալ գիտելիքներ քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին ուղղված` Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների վերաբերյալ, Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական համակարգի, մարդու իրավունքների և քրեական արդարադատության ոլորտների խնդիրների ու կարիքների վերաբերյալ, ծանոթ լինել մարդու իրավունքների և դատաիրավական համակարգին առնչվող ռազմավարություններին, օրենսդրությանը և քաղաքականության բարեփոխումների ծրագրերին: Թեկնածուն պետք է օժտված լինի վերլուծական և հետազոտական, հարցազրույցներ վարելու և տվյալներ հավաքագրելու հմտություններով, գրավոր և բանավոր հաղորդակցման կարողություններով:

Հետազոտողի հիմնական պարտականություններն են.

  • Կազմակերպության գործունեության նպատակներից բխող ոլորտային իրավական հետազոտությունների իրականացում,
  • անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ հարցազրույցների իրականացում,
  • հավաքված տեղեկատվության վերլուծություն և ամփոփում,
  • վերլուծական նյութերի պատրաստում և առաջարկությունների մշակում,
  • այլընտրանքային կարծիքների և դիտարկումների նախագծերի մշակում:

Թեկնածուին ներկայացվող հիմնական պահանջներն են

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Հարցազրույցներ վարելու և տվյալներ հավաքագրելու հմտություններ,
  • Վերլուծական և հետազոտական կարողություններ ու հմտություններ,
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի ու ռուսերենի աշխատանքային մակարդակի գիտելիքներ,
  • Նախաձեռնողականություն,
  • Պատասխանատվության բարձր զգացողություն և բարեխղճություն,
  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն,
  • Շարունակական զարգացման և նոր հմտություններ սովորելու ձգտում:

Հետաքրքված և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և իրականացված հետազոտության օրինակը info@prwb.am հասցեին մինչև 2020 թ. հուլիսի 31-ը՝ էլեկտրոնային նամակի թեմայում նշելով Հետազոտող-իրավաբան վերնագիրը:

Ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: