Հայտարարություն անվճար իրավաբանական խորհրդատվության վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով  «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշումը և այտակարգ դրությամբ պայմանավորված՝ աշխատողների իրավունքների պաշտպանության լրացուցիչ  անհրաժեշտությունը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն տրամադրում է առցանց անվճար իրավաբանական խորհրդատվություն։

Աշխատանքային իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերով  կարող եք դիմել՝ նամակ գրելով ԻՊԱՍ ֆեյսբուքյան էջին կամ info@prwb.am էլեկտրոնային հասցեին,  ինչպես նաև զանգահարելով 098 505 303 հեռախոսահամարով։