Ծրագիր «Դատական իշխանության անկախության ապահովումը դատաիրավական բարեփոխումների համատեքստում» և «Քննչական կոմիտեի գործունեության մոնիթորինգ»

2020 թվականի հունվարի 1-ից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Բաց Հասարակություն Հայաստանյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Դատական իշխանության անկախության ապահովումը  դատաիրավական բարեփոխումների համատեքստում» և «Քննչական կոմիտեի գործունեության մոնիթորինգ» ծրագիրը:

Ծրագիրը բաղկացած է լինելու երկու փուլերից՝

  • Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մոնիթորինգ,
  • Քննչական կոմիտեի գործունեության մոնիթորինգ,

Ծրագրի առաջին փուլի իրականացման նպատակն է  ապահովել դատարանների ու դատավորների անկախությունը և բարձրացնել դատական իշխանության ու վերջինիս առնչվող բարեփոխումների արդյունավետությունը:

Ուսումնասիրության շեշտը կդրվի հիմնականում ԲԴԽ հետևյալ գործառույթների վրա, որոնց շուրջ նաև նախատեսվում են փոփոխություններ՝ ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի.

Ծրագրի երկրորդ փուլի իրականացման նպատակն է ապահովել ՀՀ քննչական կոմիտեի ինստիտուցիոնալ անկախությունը, գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, արդյունավետությունն ու արդար դատաքննության չափանիշներին համապատասխանությունը, ինչպես նաև հանրային վստահությունը:

Ծրագրի երկու փուլերում կիրականացվի ներպետական օրենսդրության, վերաբերելի միջազգային չափանիշների, ինչպես նաև այլ պետությունների փորձի ուսումնասիրություն, մշտադիտարկումների և հարցազրույցների իրականացում ոլորտում փորձառություն և աշխատանքային փորձ ունեցող մասնագետների հետ:

Ծրագրի արդյունքում կկազմվի առաջարկությունների փաթեթ, որը ուղղված կլինի վեր հանված օրենսդրական և պրակտիկ խնդիրների լուծմանը:

Կհրավիրվեն աշխատանքային քննարկումներ, որոնք նպատակ կունենան ներկայացնելու ծրագրով իրականացված գործողությունները և դրանց արդյունքները, քննարկելու մշակված առաջարկությունները: